...

Փոխհրաձգություն է, ուրիշ ոչինչ

Փոխհրաձգություն է, ուրիշ ոչինչ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ գլխավոր դատախազությանը: Մասնավորապես, ԲԴԽ-ն նշել է. «ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է»:

«ՉԻ». Կորպորատիվ շահերն ու գործընկեր դատավորին պաշտպանելը, իհարկե, նորմալ է: Պարզ է, որ ԲԴԽ-ն պետք է համակարգի հեղինակությանը հարվածող ցանկացած երևույթի արձագանքի և հակադարձի:

Բայց դա այն դեպքում, եթե համակարգը հեղինակություն ունի: Իսկ մեր դատական իշխանությունը հեղինակություն ունի՞: Մենակ Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցը հերիք է այդ հարցի պատասխանը հասկանալու համար: 

Սա չի նշանակում, թե Գլխավոր դատախազությունը արդարադատության, արդարության ինչ-որ էտալոն է: Այնտեղ էլ են հազար ու մի ղալաթներ անում: Ենթադրում ենք, որ ստվերային պայքար է ընթանում ԲԴԽ-ի ու Դատախազության միջև՝ գուցե լիազորությունների ընդլայնման, գուցե դատաիրավական համակարգում ավելի մեծ ազդեցություն ունենալու համար: 

Իսկ կոնկրետ դեպքը, որի վերաբերյալ Դատախազությունը քլնգել է ԲԴԽ-ին, սա էլ կատաղած պատասխանել է, իրականում պետք է քննության առարկա դառնա: Բա դատապարտյալին բաց եք թողել, գնացել, 2 հոգու սպանել է: Այս մասով ԲԴԽ-ն ասելիք չունի՞:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2260 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ