Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր նիկոլի ձեռքը սեղմողն ու «հարգելի» ասողը՝ վաղը թուրքին էլ կփաթաթվի ու կենացը կխմի: Ջրբաժանը հենց էդտեղ է: Ու այստեղ ոչ 100 տարվա ընկերությունը կարող է դեր խաղալ, ոչ արյունակից բարեկամությունը: Դու կամ դավաճանների հետ ես, կամ ոչ: Վերջ»:
«ՉԻ». Մի օր էս տղուն մի թեթև գովեցինք, կրակն ընկանք: Սրանց թվում է՝ հայրենասեր լինելու համար պիտի օրը չորս անգամ ռեժիմով թուրք բառը արտաբերես: Կամ՝ քֆուր դնես. ով սենց բան անի, էն բանից ա:
Ոչ միայն այս պրոդյուսերին, այլև ընդհանրապես իր պես մտածողներին ասենք, որ նման տրամաբանությամբ ոչ ոք Հայաստանում ոչ մեկին չպետք է բարևի: Հասարակության մեջ ջրբաժաններ ստեղծելու համար այնքա՜ն հեշտ կարելի է առիթներ գտնել:
Օրինակ, պատկերացրեք՝ մեկն էլ կանգնի ու հայտարարի՝ մի բարևի համար մարդ սպանողի ձեռքը սեղմողն ու «հերոս» ասողը վաղն էլ ինքը մարդասպան կդառնա:
Կամ՝ ԺԵԿ-ի տեղեկանքով պաշտոն զավթողի ձեռքը սեղմողն ու «հարգելի» ասողը վաղը երկրի հերն էլ կանիծի:
Կամ՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս բերողի ձեռքը սեղմողն ու «հարգելի» ասողը վաղը Արցախն էլ կհանձնի:
Կամ՝ հոկտեմբերի 27 և մարտի 1 կազմակերպողի ձեռքը սեղմողն ու «հարգելի» ասողը վաղն էլ կարող է հանուն իր շահի ուզբեկներին նվիրել Հայաստանի ողջ գազաէներգետիկ համակարգը:
Կամ՝ «Հայր մերը» չիմացողի ձեռքը սեղմողն ու «հարգելի» ասողը վաղը կուրանա նաև հայոց լեզուն:
Այսպիսի ջրբաժաններ. ինչքան ուզես: Դրա համար ընդամենը պետք է մի փոքր մտավոր տկար լինել: