...

Պրոբլեմ չունենալու մշտական տոմսը

Պրոբլեմ չունենալու մշտական տոմսը

Այսօր հերթական անգամ բերման է ենթարկվել «Ճվճվ Արոյի» տղան՝ 31-ամյա Սարգիս Վարդանյանը

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել այսպես. Պարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է, չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։ 

Պարեկները նշված ավտոմեքենան նկատում են Բագրևանդ թաղամասում երթևեկելիս, որի վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում է թույլ տալիս, փորձում են կանգնեցնել BMW-ն, սակայն վարորդը դիմում է փախուստի։

Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդել են, ու արդեն Դ. Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցել է խաչմերուկը, բախվել բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթանալով, բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

Վարորդը՝ «Ճվճվ Արոյի» տղան, դիմել է փախուստի, բայց մի քանի հարյուր մետր նրան հետապնդելով, բռնել են:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0.23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել։

«ՉԻ». Ամփոփենք. ընդամենը մի դեպքով քաղաքացին՝

1. կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները,
2. չի կատարել ոստիկանների հրահանգները,
3. փախուստի է դիմել,
4. մեքենայով բախվել է մի մարդու տան պատին,
5. հարվածել բետոնե էլեկտրասյանը
6. մոտը ինչ-որ թմրանյութ հիշեցնող զանգված են հայտնաբերել, 
7. մեքենայի վրա ուրիշ համարներ են եղել:

Ուշադրություն, հարցը. ի՞նչ պատժի կարժանանա այսքան զանցանքներ թույլ տված քաղաքացին:

Ուշադրություն, ճիշտ պատասխանը. նրան ազատ կարձակեն: Մի զարմացեք, «Ճվճվ Արոյի» տղան ունիկալ կերպար է և ունիկալ կենսագրություն ունի: Մի հատ համացանցում գրեք նրա անունը, տասնյակ նմանատիպ դեպքեր կբերի: Տեսանյութերով, ֆոտոներով: Տվել, ջարդել, փշրել... բայց պրոբլեմ չունի:

Էս էն «Ճվճվ Արոյի» տղան է, որ 2018-ի հունվարին Սայաթ-Նովա փողոցում գիշերը մեծ արագությամբ հարվածել էր ոստիկանության մեքենային, 2 ոստիկան էին զոհվել: 2020 թվականին սրա համար դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման, հետո ազատ էին արձակել: Մեր այս իշխանությունները: Ոչ թե Քոչարյանը, ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ հենց այս իշխանությունները: Դե, որ սրա համար նույնիսկ չի պատժվում, բա էն մնացած բազմաթիվ ղալաթների մասով առավել ևս... 

Ու հիմա նորից պատմությունը կրկնվում է: Կտանեն, երկու օր կպահեն, հետո բաց կթողնեն: Սքրին արեք էս մեր գրածը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ