...

Փռում են ու փռում ասֆալտին

Փռում են ու փռում ասֆալտին

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանում ստուգումներ է իրականացրել, որի արդյունքում շուրջ 8.5 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել:

«ՉԻ». Մենք էն գլխից գիտեինք, որ Հայկ Մարությանը թալանչի, չար ու նախանձ մարդ է: Դերասանություն էր անում, իբր քաղաքապետ է, բայց փողերը քամուն է տվել: Մեր փողերը, հասարակության փողերը, պետության փողերը: Դեռ լավ է, որ ՊՎԾ-ը հայտնաբերեց այդ խախտումները, թե չէ առջևում Երևանի ավագանիի ընտրություններն են: Հիմա հաստատ Մարությանը դրանց չի մասնակցի: 

Մենակ մի քանի բան լավ չենք հասկանում. ՊՎԾ-ն ասում է, որ մի 500 մլն դրամի չարաշահումներ են եղել փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման աշխատանքների շրջանակներում, բայց հիմա Երևանում փողոցներ կան, որոնք մի ամսվա մեջ երկրորդ անգամ են ասֆալտապատում: Գիտեի՞ք դրա մասին: Ընդհանրապես, Երևանի փողոցների վիճակը տեսե՞լ եք: Հայկ Մարությանից հետո է այս վիճակը ստեղծվել: Ոնց որ կարտոֆիլի դաշտերով քշես:

Կամ ո՞նց է լինում, որ օլիգարխներից մեկն առանց քաղաքապետարանի թույլտվության իր օբյեկտի մի մասը քանդում է: Նոր է քանդել, ոչ թե Մարությանի օրոք: 

Իսկ դուք գիտե՞ք, որ եվրոպական մայրաքաղաքների թվում Երևանը հիմա համարվում է ամենաաղտոտված քաղաքը: Համատարած փոշի ու կեղտ են շնչում մարդիկ: Համատարած շինթույլտվություն են տալիս, ոչ մի նորմ, բան, չկա: 

Խախտումներ եք հայտնաբերել, ձեր իրավունքն է, բայց այն, ինչ հիմա կատարվում է Երևանում, մի քանի տարի հետո որ ստուգեն... գիտե՞ք՝ ինչեր են պարզվելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ