...

Քաղաքային կյանքի նոր գրաֆիկը

Քաղաքային կյանքի նոր գրաֆիկը

Երևանի քաղաքապետարանը մշակել է քաղաքային կյանքի օրվա գրաֆիկը՝ ըստ ժամերի:

06:00 – Աքաղաղի կանչ Երևանի քաղաքապետարանի աշտարակից:
07:00 – Աքաղաղների միաժամանակյա ծուղրուղու 12 վարչական շրջաններում:
08:00 – Առավոտյան մարզանք՝ ռադիոյով (FM Yerevan):
09:00 – Ընթերցանություն քաղաքային տրանսպորտում՝ խցանումների ժամանակ:
10:00 – Ժամանում աշխատանքի վայր՝ անիծելով խցանումները:
11:00 – Զանգ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի թեժ գծին՝ պարզելու, թե ինչի լույս չկա:
12:00 – Մի փոքր էլ պահեք հեռախոսը, օպերատորներից մեկը շուտով կազատվի և կպատասխանի ձեր զանգին:
13:00 – Ընդմիջում:
14:00 – ՀԷՑ-ի օպերատորը կտեղեկացնի, որ լույսերը տվեցին:
15:00 – Զանգ ինտերնետ-պրովայդերին՝ պարզելու, թե ինչի է ինտերնետը «սատկած»:
16:00 – Ինտերնետ-պրովայդերի աշխատակիցը կզանգի և կհայտնի, որ ձեզ կպատասխանեն անձնական նամակով:
17:00 – Կոֆե-բրէք:
18:00 – Ինտերնետ կապի վերականգնում և աշխատանքային ժամի ավարտ:
19:00 – Քաղաքային տրանսպորտի ժամանում և մեկնում, քանի որ ներսում կանգնելու տեղ էլ չկա:
20:00 - «Յանդեքս» տաքսիի կանչ:
21:00 - «Յանդեքս» տաքսիի կանչի չեղարկում, քանի որ մինիմալը 1800 դրամ է:
22:00 – Ընկերոջ սամակատով ժամանում տուն:
23:00 – Ընթրիք:
23:59 – Օրվա ավարտ և քուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ