...

Քոչարյանի փեսան՝ Հովիկ Աբրահամյանի հետևորդ

Քոչարյանի փեսան՝ Հովիկ Աբրահամյանի հետևորդ

Ռոբերտ Քոչարյանի փեսան՝ Վիգեն Չատինյանը, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարծում եմ, երբ նորաթուխ քաղաքական գործիչները ասում են՝ չի լինելու վերադարձ հնին, պետք է հստակեցնել՝ ինչ նկատի ունեն։

Արդեն համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ մասնագիտական, անցած ճանապարհի, փորձառության, արդյունավետության և այլ կարևոր, քաղծառայողին բնորոշ որակների առումով այդ հները շատ ավելի լավն էին։

Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում, էտ ավելցուկը ո՞ւր է: Կամ եթե չեն ուտում, ինչո՞ւ են 250մլն դոլար նոր պարտք վերցնում, այլ ոչ թե չկերածը ծախսում»:

«ՉԻ». Այսպիսի դեպքերի համար է ասված՝ էշին փալան չեկավ, հայաստանյան քաղաքական դաշտին՝ փեսա: Բայց, գոնե, Միքայել Մինասյանն այնքան խելք ունի, որ ֆեյսբուքյան գրառումների վրա փող է ծախսում և դրանց գրելը հանձնարարում որոշակի հմտություններ ունեցողներին: Քոչարյանի փեսան շարժվել է Հովիկ Աբրահամյանի խորհրդով՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ:

Չէր խանգարի մինչև ակտիվ քաղաքականության մեջ մտնելը, մի փոքր լիկբեզ անցներ աներձագի՝ Լևոն Քոչարյանի մոտ: Հարազատը նրան կբացատրեր, որ չկա վերադարձ անցյալին կոչը վերաբերում է աներոջ օրոք ձևավորված ընտրությունները կեղծելու պրակտիկային: Չկա վերադարձ անցյալին նշանակում է՝ այլևս բանակը չի օգտագործվելու խաղաղ ցուցարարների դեմ: Չկա վերադարձ անցյալին նշանակում է՝ քաղաքական հակառակորդներին սպանելը հետապնդվելու է օրենքի ամբողջ խստությամբ: Չկա վերադարձ անցյալին նշանակում է՝ երկրի ղեկավարի երեխաներն անպայման չէ, որ արագ դառնան միլիարդատեր: 

Երիտասարդը տեղյակ չէ, որ քաղծառայողներին չեն փոխել, պաշտոնից հեռացվել են հայեցողական պաշտոններին նշանակվածները: Փեսան տեղյակ չէ, որ մեկ տարվա մեջ հավաքվել է ավելի քան 360 միլիարդ ավել հարկ: Տեղյակ չէ, որ բյուջեի մուտքերն ավելացել են շուրջ 30 տոկոսով: Դժվար թե հասկանա, որ պարտք վերցնում են անգամ աշխարհի ամենաառաջատար տնտեսությունները:

Մի խոսքով, Քոչարյանի հերթական աջակիցն իր մտավոր ունակություններով առանձնապես չի տարբերվում դատարանի առջև ժամավճարով «Հերոս» բղավողներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ