ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասել է. «Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա»:
ՉԻ.- Մի հատ Մուգաբե կար, Զիմբաբվեի ղեկավարն էր: Սրա օրոք Աֆրիկայի ամենազարգացած երկրներից մեկը համարվող Զիմբաբվեն դարձավ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Որ սրան ասում էին, մարդիկ սովից մեռնում են, ասում էր. Զիմբաբվեն դրանից չի կործանվի: Լուրջ ենք ասում:
Հիմա սրանք են:
Հայաստանը չի կործանվի, եթե Արցախը կորցնենք:
Հայաստանը չի կործանվի, եթե Ադրբեջանը հայկական տարածքներն ու բարձունքները վերահսկի:
Հայաստանը չի կործանվի, եթե Տիգրանաշենը տանք:
Հայաստանը չի կործանվի, եթե ապրանքները կրկնակի-եռակի թանկանան:
Հայաստանը չի կործանվի, եթե բյուջեն դատարկ լինի:
Հայաստանը չի կործանվի, եթե արտաքին պարտքը չկարողանանք մարել:
Դե, դեռ սովից ոչ ոք չի մահացել, բայց դրա պատասխանն արդեն պատրաստ է: