...

ՔՊ-ն սկսում է դրամահավաքը․ «մեկ պեռաշկու ուժը»

ՔՊ-ն սկսում է դրամահավաքը․ «մեկ պեռաշկու ուժը»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է դրամահավաք՝ ընտրությունների քարոզարշավը և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։ Կուսակցությունը հիշեցրել է նաև, որ նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10 մլն դրամը։

«ՉԻ»․ Մեր տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում սկզբնապես մտադիր են եղել դրամահավաքի վերաբերյալ բոլորովին այլ հայտարարություն տարածել։ Մասնավորապես՝ առաջարկել, որ դրամահավաքի մասնակիցները գումարները միանգամից փոխանցեն օֆշորային հաշվեհամարներին։ Առաջարկվել է նաև պարտադիր նշել, թե հատկապես ինչու է կատարվում նվիրատվությունը (օրինակ՝ հարկային ստուգումների, քրեական գործ հարուցելու կամ ծեծի սպառնալիք), ինչպես նաև՝ հատուկ սյունակում հստակ նշել նվիրատվության դիմաց ակնկալվող օգուտները (օրինակ՝ հարկային արտոնություններ, կառուցապատման թույլտվություն, մանր-մունր պաշտոններ և այլն)։ Առաջարկվել է առանձին տողով հիշեցնել նաև, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց մոտ ապագայում ՀՀ տարածքում կենսական շահեր հետապնդող օտարերկրյա քաղաքացիները նվիրատվությունները կարող են կատարել բացառապես ՀՀ դրամով՝ ադրբեջանական մանաթի և թուրքական լիրայի օրվա փոխարժեքներով։

Վերջին պահին, սակայն, Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ որոշել է դրամահավաքի վերաբերյալ հայտարարությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը՝ հարուցելով ՔՊ-ականների տարակուսանքը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   86 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ