...

Քրեականով ու ճշտով

Քրեականով ու ճշտով

Armlur-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՆԳՆ Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Ըստ հրապարակման, Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր և համար պատվիրել: Մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, նրանց միջև գումարի շուրջ խոսակցություն է սկսվել, ինչից հետո էլ քրեականի պետը հարվածներ է հասցրել 16-ամյա մատուցողին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի այս պատմությունը: Կարելի է նույնիսկ խաղադրույքներ կատարել տարբերակների վրա:

Իսկ տարբերակները հետևյալն են. 

1. Հյուրանոցային համալիրի տնօրինությանը կտուգանեն:

2. 16-ամյա մատուցողին գործից կհանեն:

3. Լրատվամիջոցի դեմ քրեական գործ կհարուցեն՝ տեսանյութի հեղինակի անունը չասելու համար:

4. Քրեականի պետին ամոթանք կտան:

5. Քրեականի պետին աշխատանքից կազատեն:

6. Վարույթը կկարճվի հանցակազմի բացակայության պատճառով:

Հաշվի առնելով վերջին տարիների նմանատիպ դեպքերն ու դրանց հաջորդած քրեական գործերի, քննությունների արդյունքները, միանգամից ասենք, որ ամենահավանականը 6-րդ տարբերակն է: Դե, մենք դեպք ունենք, երբ փողոցը թույլատրելի հատվածով անցնող հղի կնոջը կառավարական մեքենան վրաերթի է ենթարկում, կինը մահանում է, ու վերջ, ոչ ոք չի պատժվում:

Իսկ այստեղ ընդամենը մի քանի մուշտի են տվել: Դրա ի՞նչը պատժես:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ