...

Ռաստվել են

Ռաստվել են

Կանադայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին։ 

«ՉԻ». Սա փայլուն դիվանագիտական հաջողություն է: Ո՞վ կմտածեր, որ դեսպանների պատվին կայացած ընդունելության ժամանակ ընդունող կողմի ղեկավարները կհանդիպեն Հայաստանի դեսպանի հետ: Որպես կանոն՝ նման ընդունելությունների ժամանակ խաշ են դնում, դեսպանները ուտում, գնում են: 

Սովորական դիվանագիտական արարողակարգային այս ընդունելությունն այնպես են ներկայացրել, կարծես Կանադայի վարչապետն ու ԱԳ նախարարը հատուկ մենակ մեր դեսպանին են հրավիրել հանդիպման, էն մնացած դեսպանները ձեռի հետ բաց դռնով սողոսկել են ներս:

Թերևս, հուսադրող է օպերատիվությունը. դեկտեմբերի 4-ին կայացած ընդունելության մասին հայտնում են ընդամենը 4 օր հետո: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ