...

Ռոբին Հուդն ու Ռեմբոն մեզ օգնական

Ռոբին Հուդն ու Ռեմբոն մեզ օգնական

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Կառավարությունը ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։ 

Օրինակ, գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ ո՞րն ա: Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնում ե՞ն, թե՞ ցուցադրեցին կփակեն:

Կամ, տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերները առգրավեն»:

«ՉԻ». Ճիշտն ասած, ռազմահայրենասիրական բովանդակության մամուլի մասին Սամվել Մարտիրոսյանի ասածը մի քիչ չափազանցություն թվաց: Բայց չէ, նախագծի 14-րդ հոդվածում այդպես էլ գրված է. «Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը»:

Դե, եթե բանը հասել է սրան, պետք է հրապարակվի նաև ռազմահայրենասիրական նյութերի ցանկը: Բա մենք ո՞նց իմանանք՝ որն է ռազմահայրենասիրական, որը՝ ապազգային կամ դավաճանական:

Օրինակ՝ հայկական ֆիլմերից ռազմահայրենասիրականի տակ մենակ «Զանգեզուր» ֆիլմն է ընկնում: Սյունիքի մասին է, կռվով-դավով պահում ենք... բայց չէ, այնտեղ Նժդեհ կա, իսկ դա հիմա վտանգավոր է, կարող է հակառակորդին կատաղեցնել: Չանցավ: Ու հետո, Նժդեհը ասոցացվում է ՀՀԿ-ի հետ, կարող է ռեյտինգը բարձրանա: Չեղավ:

Մուլտերից մի քիչ «Սասունցի Դավիթում» ռազմահայրենասիրական պահեր կան: Էդ կարելի է ամբողջ օրը եթերում պտտեցնել:

Բայց հիմնական ռազմահայրենասիրական նյութերը 2018-ի հեղափոխության կադրերն են: Արա, էդ ի՜նչ ոգևորիչ է, նայում ես, ռազմահայրենասիրական ջիղդ միլիոն է բարձրանում: Էդ քայլելը, դըմփ-հուն... դրանց ներքո կարելի է մինչև Բաքու էլ գնալ: 

Իսկ որ ինտերնետը չի լինելու... դե ոչինչ, դժվար թե բոլորն իրենց DVD փլեյերները աղբամանը գցած լինեն: Ահագին դիսկեր էլ մնացած կլինեն: Խոսքի, «Ռեմբո-2»-ը կարելի է նայել, ռազմահայրենասիրական բաներ կան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ