...

Սահմանամերձ Ապարանը

Սահմանամերձ Ապարանը

Նոր ցիկլ է սկսվել Հայաստանում: Երբ առավոտը բացում ես լրահոսը և իմանում՝ սահմանում կրակոցներից զինվոր է զոհվել, ուրեմն՝ հաջորդ օրը նորից զինվոր է զոհվելու: Ու նորից՝ կրակոցներից: Ու նորից՝ հակառակորդի: 

Մենակ մի տարբերությամբ, որ ոչ թե սահմանում է դեպքը տեղի ունենում, այլ, օրինակ, Ապարանում: Ապարանն առայժմ սահմանամերձ գոտի չի համարվում, բայց այս տեմպերով սահմանամերձին կտա, կանցնի: 2 զոհ, 5 վիրավոր: Ընդամենը մի դեպքով: Էդ ի՞նչ է. հենակետ ե՞ն գրավել, թե՞ իրար դեմ «Բայրաքթարներ» են կիրառել: ՔՊ-ականներն են քպ-ականներին հագել, նիկոլականներն են հականիկոլականների հետ կռվել. համացանցում մի տասնյակ վարկած կա: 

Մինչև կպարզվի, թե որն է իրականությունը, այս ցիկլի երրորդ փուլն է սկսվում, երբ հաջորդ առավոտյան որևէ կամրջից մեկն իրեն ցած է գցում: Այդ կամուրջները՝ Կիևյան, Դավիթաշենի, սահմանամերձ չեն, բայց նույնքան զոհեր են խլում, որքան սահմանում կամ Ապարանում: 

Ասում են՝ Ադրբեջանը հարձակվելու է: Հարձակվում է՝ ի՞նչ անի. հենա մենք մերոնցով իրար վրա լավ էլ հարձակվում ենք, կրակում ու զոհեր տալիս:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ