...

Սաստիկ մեծահոգի կառավարությունը

Սաստիկ մեծահոգի կառավարությունը

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ անչափահասները չընդգրկվեն քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգում։

Համաձայնվեք՝ շատ մեծահոգի կառավարություն ունենք։ Թույլ է տալիս, որ երեխաները եկամուտների պարտադիր հայտարարագրում չանեն։ Ավելի ճիշտ՝ դեռ միայն մտածում է այդ ուղղությամբ։ Բայց անկեղծ ասած՝ դա այնքան էլ արդարացի չէ։ Մի բուռ հայ ենք, բա ՊԵԿ-ը չիմանա՞, թե «հաշվետու տարում» քանի հատ կոնֆետ է նվեր ստացել ՀՀ ռեզիդենտ 4-ամյա Անուլիկը, ինչ արժողության և ինչ մակնիշի հեծանիվ է քշում 7-ամյա Էդուլիկը կամ քանի հատ 500 դրամանոց կա Արմանչոյի կասսայում։ 

Եվ ընդհանրապես՝ նախագիծն այս տեսքով ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Դեռ լավ է, որ հատուկ տողով չեն նշել՝ եթե որևէ մեկը տեղեկանք բերի, որ մտավոր առումով անչափահաս է, կազատվի պարտադիր հայտարարագրումից։ Հաստատ իշխող խմբակցության կեսը կօգտվեր այդ սողանցքից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ