...

Սենց է՞լ անորոշ վիճակ

Սենց է՞լ անորոշ վիճակ

Հունիսի 17-ին հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա առիթով Հայաստանից ու սփյուռքից մի խումբ նույնասեռականներ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք, իբրև թե, զբաղվում են նույնասեռականների պաշտպանությամբ, սակայն վարում են արցախադավ և հայրենադավ գործունեություն՝ նպաստելով Արցախի հայաթափմանն ու արցախայության բնաջնջմանը»: Հայտարարությունը ստորագրել են Ժանեթը, Ֆիֆին և այլ միասեռականներ:

«ՉԻ». Էս ինչքան ժամանակ է, պայքար է գնում ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիր դաշտի համար: Տարբեր ընդդիմադիր ուժեր իրար դեմ պայքարում են՝ դաշտում գլխավոր ընդդիմադիրը լինելու համար: Ընդդիմադիրների մի մասը մյուսին է համարում ազգադավ, դավաճան, հարմարվող և այլն, էն մյուսն էլ՝ նույնկերպ է պատասխանում: 

Կողքից որ նայում ես սրանց իմիտացիոն պայքարին, ուզում ես ասել՝ ոչ դու ես մի բանի պիտանի, ոչ էլ՝ դու: Իրարից ոչնչով չեք տարբերվում:

Բայց պարզվում է, որ Հայաստանում պայքար է ընթանում նաև միասեռական դաշտում գլխավոր և հայրենասեր միասեռական ուժը լինելու համար: Ու այսպես դաշտ առ դաշտ կռիվ են անում: Վաղն էլ սկսելու են իրար դեմ պայքարել խառատները, տաքսու վարորդները, թե ով է ավելի հայրենասեր խառատ ու տաքսու վարորդ: Վերջում դասարան առ դասարան են սկսելու իրար մեղադրել հայրենադավության մեջ:

Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում ինչ-որ հայրենադավ միասեռականների մասին հայտարարություն անողների մի մասը սփյուռքահայ միասեռական է: Ավելի լավ է, լռենք:

Հ.Գ. Միանգամից զգուշացնենք, որ թեմայի վերաբերյալ վիրավորական, հայհոյախառն գրառումներն անմիջապես ջնջվելու են: Մեր ասածը միասեռականների մասին չէ, այլ ջլատված հանրության:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1906 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ