...

Սեփական օժիտը պետական օժիտի հետ մի համեմատեք

Սեփական օժիտը պետական օժիտի հետ մի համեմատեք

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որը ձևավորել է իշխանությունը, կարո՞ղ է արդար քննություն իրականացնել, ասել է. «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, թե գործող իշխանության մեղքը որքանո՞վ կա: Օրինակ՝ Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշող են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտել, թե ով է առաջարկել, որ այդ մարդկանց նշանակեն. պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը. առաջարկել են Բակո Սահակյանը և Տիգրան Աբրահամյանը, որը հիմա ասում է, որ ընդդիմադիր է»:

«ՉԻ». Նախ, մի կարևոր դիտարկում. այս իշխանությունը նախկին իշխանություններից Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը ոչ թե օժիտ է ստացել, այլ հեղափոխությամբ վերցրել է այդ օժիտը: Դրանք տարբեր բաներ են: 

Հաջորդը. երբ աղջիկը օժիտ է ստանում, առաջին հերթին բացում է, ստուգում է օժիտի պարունակությունը: Նայում է, թե ինչ կա մեջը, ինչն է ավել, ինչն է պակաս, ինչը կարելի է օգտագործել, ինչը՝ ոչ:

Եթե համարենք, որ այս իշխանությունները Ղարաբաղի հարցը նախկիններից օժիտ են ստացել, ապա ոչ մի անգամ այն չեն բացել, տեսնեն՝ մեջն ինչ կա: Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ օժիտն իրեն հետաքրքիր չի, ինքը սեփական օժիտով է սկսելու: Տեր-Պետրոսյանը հատուկ գնաց մոտը, ասաց՝ օժիտը բացի, մարդկանց ցույց տուր, իմանան, թե ինչ ես ստացել: Նիկոլն էլ ասաց՝ ինձ համար էդ օժիտում թազա բան չկա, ինչի՞ բացեմ:

Իսկ պատերազմից հետո, արդեն գիտեք, ամեն օր հայտարարում են՝ բա չե՞ք ասի, էն նախկիններից ստացած օժիտը վատն էր: Մեջը ժամկետանց ապրանքներ կային, հնացած, օգտագործված, բաներ էլ կային, որ քիչ էին: Մենք ի՞նչ անեինք:

Սա էլ թազա բան է, իշխանությունը օժիտի հետ են համեմատում: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ