...

Սեպտեմբերի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 12-13-ին գործերը կշարունակեն հաջող ընթանալ, աշխատանքի մեջ առաջխաղացումը գումար կբերի: Հաջողություններ բիզնեսում: Նյութական խնդիրների լուծում: Լավ գնումներ են սպասվում:

14-18-ին՝ խնդիրներ գործնական հանդիպումների ժամանակ, կոլեգաների հետ շփումներում: Ծանրաբեռնված կլինեք գործերով ու հոգսերով, մտերիմներից անհրաժեշտ օգնությունը չեք ստանա: Անբարենպաստ օրեր են ղեկավարության հետ շփումների համար:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 12-13-ին կշարունակեք ինքնատիպ, վառ վարք դրսևորել, ուրախություն է սպասվում: Հեղինակությունը կաճի: Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան ռոմանտիկ հարաբերություններում: Անձնական նպատակներն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

14-18-ին անհիմն ու իմպուլսիվ ծախսեր կանեք նորաձև իրերի և զվարճանքների վրա: Խանդի պահեր են սպասվում:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 12-13-ին կշարունակվեն տանը տեղի ունեցող փոփոխությունները: Անսպասելի հաջողություն է սպասվում, որը թույլ կտա որոշ հին խնդիրներ լուծել: Լավ նորություններ կլինեն ընտանիքում:

14-18-ին սեփական ցանկություններն առաջ մղելու հարցում ավելորդ ակտիվությունը կարող է լարված հարաբերություններ ստեղծել ընտանիքում: Տանը խնդիրները լուծելիս տարաձայնություններ կլինեն: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Խեցգետին

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադիր կլինեք հարազատների գործերի հանդեպ: 12-13-ին կշարունակվի սեփական զարգացման համար գաղափարների փնտրտուքը: Լավ առաջարկներ ու նորություններ կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Անսպասելի, կարճատև ուղևորություններ են սպասվում:

14-18-ին հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակաս: Հնարավոր է ստիպված լինեք գաղտնի գործել:

Առյուծ 

Շատ գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 12-13-ին կշարունակվեն հաջողությունները ֆինանսական ու մասնագիտական գործերում: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

14-18-ին ֆինանսական գործերի հետ կապված խնդիրներ կառաջանան ընկերների, կազմակերպությունների հետ հարաբերություններում: Վեճեր գումարի պատճառով: Իմպուլսիվ ծախսեր են սպասվում:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 12-13-ին կշարունակեք սեփական զարգացման հետ կապված գաղափարներ ունենալ ու ծրագրեր կազմել: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Լուրեր կամ հրավերներ արտերկրից: Անձնական ազատության ծարավ:

14-18-ին համագործակցության մեջ ակտիվությունը, միայն սեփական հետաքրքրություններն ու ծրագրերն առաջ մղելը կարող են գործերում դժվարությունների, ձգձգումների պատճառ դառնալ: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 12-13-ին կպահպանվի անցած շաբաթվա իրավիճակը: Ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում, թույլ կտա լուծել խնդիրները: Հաջողակ կլինեք: Գործողություններում ազատություն կստանաք: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

14-18-ին՝ տրամադրության անսպասելի փոփոխություն, անկայունություն հարաբերություններում, կասկածամտություն: Շտապողականությունը կարող է վնասել ազդեցիկ անձանց հետ հարաբերություններին, արտերկրի հետ կապված գործերին:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 12-13-ին կշարունակեք նոր ու հետաքրքիր հարաբերություններ հաստատել, ռոմանտիկ արկածներ են սպասվում: Ընկերների շրջանում ու կոլեկտիվում հեղինակությունը կաճի: Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք:

14-18-ին՝ անկայունություն հարաբերություններում, խանդի պահեր: Շտապողականությունը կարող է խանգարել համատեղ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հնարավոր են հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ: Վեճեր ընկերների հետ:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 12-13-ին աշխատանքի մեջ կշարունակվեն լավ փոփոխություններն ու անսպասելի հաջողությունները: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

14-18-ին սեփական ցանկություններին ու նպատակներին հասնելու հարցում ավելորդ ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել հարաբերություններում: Հնարավոր են խնդիրներ բանակցությունների, գործնական կապեր հաստատելու ժամանակ:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 12-13-ին կշարունակեք ինքնատիպ վարք դրսևորել, անսպասելի հաջողություն կունենաք: Ընկերների շրջանում ու կոլեկտիվում հեղինակությունը կաճի: Կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ: Լավ փոփոխություններ կլինեն սիրելիի հետ հարաբերություններում: Ուրախություն երեխաներից:

14-18-ին խնդիրներ կառաջանան գործնական հարաբերություններում, կոլեգաների հետ շփումներում: Վեճեր, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Անհրաժեշտ օգնության ու աջակցության բացակայություն:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 12-13-ին տանը, ընտանեկան հարաբերություններում կշարունակվեն լավ փոփոխությունները: Որոշ ֆինանսական հարցեր լուծում կստանան:

14-18-ին խնդիրներ կստեղծվեն ռոմանտիկ հարաբերություններում: Խանդի պահեր են սպասվում: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակասը կխանգարի սեփական նպատակների, ցանկությունների իրագործմանը:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 12-13-ին կշարունակվի նոր, հետաքրքիր ու շահեկան ընկերական հարաբերությունների հաստատումը: Կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ: Անսպասելի ուղևորություններ կկատարեք: Լավ լուրեր կստանաք:

14-18-ին խնդիրներ կստեղծվեն ընտանեկան հարաբերություններում, որոնք կարող են անդրադառնալ գործնական հարաբերությունների վրա: Ճաշակի, վարվելակերպի հետ կապված վեճեր: Խանդի պահեր են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ