...

Սեպտեմբերի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 15-18-ին ակտիվորեն կձգտեք համագործակցության, կամ ակտիվ գործընկեր, զուգընկեր կգտնեք: Լավ ժամանակ անցկացնելու, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու հնարավորություն կլինի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

19-21-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն, համատեղ գործերում և համագործակցությանը աջակցող գաղափարներ կունենաք: Շահավետ գործնական ուղևորություններ: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 15-18-ին՝ գործնական մեծ ակտիվություն, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Հարմարավետություն կստեղծեք, պիտանի ու գեղեցիկ իրեր կգնեք: Ներդաշնակ հարաբերություններ ու հաջողություններ աշխատավայրում: Առողջությունն ամրապնդելու նպատակով ուղևորության կմեկնեք:

19-21-ին ֆինանսական գործերը լավ կընթանան, դրանցում լավ նորություններ են սպասվում: Հետաքրքիր գաղափարները կօգնեն աշխատավայրում առաջընթաց ունենալ:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 15-18-ին գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող կլինեք: Շրջապատողների հետ հարաբերությունները կբարելավվեն, թեթև ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Համոզելու, համակրանք առաջացնելու ունակություն: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում:

19-21-ին սիրելի ու թանկ մարդկանց հետ գործերում անսպասելի լավ փոփոխություններ են սպասվում: Հետաքրքիր հանդիպումներ: Ստեղծագործ, ինքնատիպ վարք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 15-18-ին ֆինանսական գործերը լավ կընթանան, տան համար հաջող գնումներ կանեք, տանը կարգուկանոն կհաստատեք ու հարմարավետություն կստեղծեք: Հարազատների աջակցությունը օգտակար կլինի:

19-21-ին՝ ընդունակությունների աճ, ինտուիտիվ գուշակություններ: Լավ լուրեր կստանաք, որոնք կօգնեն տնային խնդիրները լուծելիս:

Առյուծ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 15-18-ը ակտիվ հանդիպումների ու ծանոթությունների շրջան է, որոնք ձեր գրավչության ու հաճելի շարժուձևի շնորհիվ շահեկան կլինեն:

19-21-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն, կռահողականություն: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ուղևորությունները հետաքրքիր ու շահեկան կլինեն:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 15-18-ին ֆինանսական գործերում հաջողակ կլինեք, գործընկերներն ու շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Կձգտեք անձնական ազատության: Խնայելու հնարավորություն կլինի:

19-21-ին կռահող լինելը, նոր գաղափարներն ու ինքնատիպ մտածողությունը կօգնեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Աշխատավայրում լավ իրադարձություններ տեղի կունենան:

Կշեռք

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 15-18-ին՝ մեծ անձնական ակտիվություն ու նախաձեռնողականություն: Հաջող գործեր կոլեկտիվներում, կազմակերպություններում: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ունակություն:

19-21-ին կռահող կլինեք, կկարողանաք անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերել ու կապերը հաստատել: Անձնական գործերի հետ կապված լավ լուրեր կստանաք: Անսպասելի կապեր արտերկրի կամ արտասահմանցիների հետ:

Կարիճ

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 15-18-ին գաղտնի գործունեությունը ֆինանսական գործերում հաջողություն կբերի: Անսպասելի աջակցություն ազդեցիկ դեմքերից: Ձեզ լավ ներկայացնելու և լավ տպավորություն թողնելու ունակություն:

19-21-ին կռահող կլինեք, ինտուիտիվ գուշակություններ կանեք: Ինքնատիպ գաղափարները կօգնեն առաջ մղել գործերը: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման համար պայքարի, դիրքերի ամրապնդման շրջան է: Ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 15-18-ին՝ կապերի ընդլայնում, հաճելի ընկերներ կգտնեք: Կձգտեք հասարակական գործերին: Լավ կընթանան արտերկրի, հեռավոր ուղևորությունների հետ կապված գործերը: Շահավետ առաջարկներ:

19-21-ը լավ ժամանակ է բանակցություններ վարելու և որոշումներ ընդունելու համար: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Անսպասելի լուրեր ու հետաքրքիր առաջարկներ գործընկերներից: Անսպասելի իրադարձությունը հարաբերությունները դեպի լավը կփոխի:

Այծեղջյուր

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 15-18-ը հաջող օրեր են ֆինանսական գործերի համար: Կարող եք ճիշտ ընտրություն կատարել: Կբարելավեք հարաբերությունները կարևոր մարդկանց հետ: Հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Լավ փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն:

19-21-ին ինքնատիպ մտածողությունը, ստեղծագործական վերելքը, ընկերների հետ սերտ կապերը կօգնեն առաջ մղել գործերը: Անձնական նպատակներին հասնելու գաղափարներ կունենաք կամ հնարավորություններ կստեղծվեն: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ:

Ջրհոս

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 15-18-ին իրադարձությունների հաջող ընթացքն ու շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կօգնեն ընդլայնել ձեր հնարավորությունները: Լավ առաջարկներ արտերկրից կամ հեռավոր ուղևորություններ:

19-21-ին լավ լուրեր կստանաք սիրելի ու թանկ մարդկանցից, արտերկրից: Հրավերներ կստանաք: Ձեր զարգացման հետ կապված հետաքրքիր մտքեր ու գաղափարներ կունենաք: Հաջող պատահարը կօգնի ինքնադրսևորվել:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն ուրիշներից: 15-18-ին՝ լավ փոփոխություններ գործերում, աշխատանքի մեջ: Ղեկավարության ու կոլեգաների հետ հարաբերությունների բարելավում: Շահ կունենաք համատեղ գործերից ու համատեղ բիզնեսից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

19-21-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան բյուջեի բարելավում: Ինտուիցիան կօգնի լուծում գտնել հին խնդիրներին: Անշարժ գույքի հետ կապված հաջող գործեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ