...

Սեպտեմբերի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-20-ին ավելորդ լավատեսությունն ու ինքնավստահությունը կարող են խնդիրներ ստեղծել շփումներում, գործընկերային հարաբերություններում, գործարքներ ու համաձայնություններ կնքելիս: Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ, կամ նրանց գործերի հետ կապված ուղևորություններ կկատարեք:

21-23-ին հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում ու բիզնեսում: Կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք, աշխատանքի մեջ լավ փոփոխություններ կլինեն:

24-25-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք կդրսևորեք սեփական առողջության հանդեպ:

Ցուլ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-20-ին երազկոտության հակվածության, ցրվածության պատճառով խնդիրներ կարող են առաջանալ աշխատանքի մեջ, գործերը ծրագրելիս: Մանրուքներն ու փոքրիկ անհաջողությունները կարող են խիստ նյարդայնացնել, վատ անդրադառնալ առողջության վրա:

21-23-ին ինքնատիպ վարք կդրսևորեք: Հարաբերություններն անսովոր զարգացում կստանան: Գործերում հաջողություններ են սպասվում:

24-25-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Ընտանեկան գործերն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-20-ին մեծ հեռանկարների ծրագրումը կարող է ժամանակավրեպ լինել անհրաժեշտ մարդկանց ու կապերի բացակայության կամ նրանց անպատրաստ լինելու պատճառով: Սիրելիի հետ հարաբերությունների զարգացման արգելակում:

21-23-ին անսպասելի հաճելի հանդիպումներ են սպասվում հարազատների հետ, տանը ուրախություն կլինի: 

24-25-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը գործնական հանդիպումներ տեղի կունենան:

Խեցգետին

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-20-ին ավելորդ հուզականություն կդրսևորեք, խոսքերին անսպասելի արձագանք կտաք, հատկապես՝ հարազատների հետ շփումներում: Ստիպված եք լինելու կիսվել ընտանեկան հոգսերի և աշխատանքային պարտականությունների միջև: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

21-23-ին՝ բարձր հուզական տրամադրություն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն է սպասվում: Անսովոր հանդիպումներ ու ռոմանտիկ հնարավորություններ:

24-25-ին ակտիվ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Առյուծ 

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-20-ին մանր-մունր գործեր, ավելորդ զրույցներ ու խառնաշփոթ է սպասվում, որոնք տհաճ կլինեն ու կշեղեն կարևոր ծրագրերից: Կանգառ արտերկրի ու արտասահմանցիների հետ կապված գործերում: Կարևոր տեղեկատվության բացակայություն:

21-23-ին՝ անսպասելի հաջողություններ ու առաջընթաց ֆինանսական գործերում: Հաջողություններ կունենաք բիզնեսում:

24-25-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կույս

Վերջանում է Կույսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրվածությամբ: 19-20-ին գումարը հեշտ ու ոչ այնքան խելամիտ կծախսեք: Բիզնեսում, ֆինանսական գործերում ձեր հետաքրքրությունները կբախվեն ազդեցիկ անձանց, կազմակերպությունների հետաքրքրություններին: Անհրաժեշտ է խուսափել ռիսկային որոշումներից ու գործողություններից:

21-23-ին շատ զգայուն ու ոգեշնչված կլինեք: Լավ հանդիպումներ են սպասվում արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ: Հետաքրքիր լուրեր կստանաք: Հարաբերություններում առաջընթաց կլինի:

24-25-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին:

Կշեռք

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և սեպտեմբերի 23-ից սկսվում է Կշեռքի ամիսը, որը ուժերի վերելք ու գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 19-20-ին սեփական գաղափարներն ու սկզբունքներն առաջ տանելիս դրսևորած ինքնավստահությունը կարող է վեճեր առաջ բերել ազդեցիկ անձանց հետ շփվելիս: Շփման մեջ դժվարությունները, ուրիշներին հասկանալ չփորձելը գործընկերային հարաբերություններում կասկածամտություն կառաջացնեն:

21-23-ին շատ զգայուն կլինեք, ինտուիցիան էլ ուժեղ կլինի: Հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում, հարկերի հետ կապված գործերում ու բիզնեսում: Համատեղ գործերի հաջող ընթացք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

24-25-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն կլինեք:

Կարիճ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-20-ին ավելորդ լավատեսությունը, ցրվածությունը, անիրական նպատակները վատ կանդրադառնան աշխատանքի վրա: Այս օրերին խիստ սննդակարգին համառորեն հետևելը վատ կանդրադառնա առողջության վրա:

21-23-ին անսովոր ու հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Լավ փոփոխություններ կլինեն հարաբերություններում: Լավ լուրեր կամ առաջարկներ կստանաք: Կմասնակցեք մշակութային կամ հասարակական միջոցառումներին: 

24-25-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Աղեղնավոր 

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 19-20-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունը, ինքնահաստատվելու ձգտումը կարող են խնդիրներ ստեղծել ընկերների հետ հարաբերություններում ու կոլեկտիվում: Անձնական ազատության ցանկությունը կազդի սիրային հարաբերությունների վրա:

21-23-ին՝ գործերի ընթացքի մեջ անսպասելի փոփոխություններ, շահի հանդեպ լավ հոտառություն: Գործնական հարաբերություններ կհաստատեք կարևոր անձանց հետ:

24-25-ին ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:

Այծեղջյուր

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 19-20-ին տնային հոգսերով մտահոգությունը վատ կանդրադառնա աշխատանքի և կարևոր գործերի վրա: Անհաջող շփումներ ղեկավարության հետ: Գերհուզական լինելն ու ինքնասիրությունը կխանգարեն իրատես լինել ու ճիշտ գնահատել իրավիճակը:

21-23-ին՝ ուրախ հուզական տրամադրություն: Հարաբերությունների անսպասելի զարգացում: Լավ նորություններ ու առաջարկներ են սպասվում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

24-25-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, նրանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ջրհոս 

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-20-ին աշխատանքի կամ շփման հետ կապված գաղափարները աղոտ կլինեն ու կարող են չիրականանալ: Սխալ կմեկնաբանեք փաստերը, ցրվածություն: Խնդիրներ կառաջանան արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերում:

21-23-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Հարազատների հետ համատեղ գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում լավ արդյունքներ:

24-25-ին անձնական արժանապատվության սրացած զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել տանը: Տանը կարևոր փոփոխություններ կսպասեք կամ ինքներդ կնախապատրաստեք դրանք: Կհետաքրքրվեք ընտանիքի բյուջեով:

Ձկներ 

Վերջանում է ուրիշներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է անկայունության, փոփոխությունների, կասկածների շրջանը: 19-20-ին ֆինանսական խնդիրներ են սպասվում: Ուրիշների հետաքրքրություններից կախված լինելու պատճառով դժվարություններ կունենաք բիզնեսում մեծ ծրագրերն իրագործելիս: Համատեղ բիզնեսում անիրատեսական ներդրումներ: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ: 

21-23-ին անսպասելի և անսովոր հանդիպումներ, ծանոթություններ և ուղևորություններ: Լավ գործընկերներ կգտնեք: Առաջընթաց է սպասվում ռոմանտիկ հարաբերություններում:

24-25-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   443 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ