...

Սեպտեմբերի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջացել է ծանր աշխատանքի ու հոգսերով ծանրաբեռնվածության շրջանը: Այս շաբաթվանից ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատի հետ հարաբերությունները: 22-26-ին ընկերների շրջանում, կոլեկտիվում ձեր հեղինակությունը կաճի: Հետաքրքիր մարդկանց հետ նոր հարաբերություններ կհաստատեք: Գործնական համագործակցության նոր տարբերակներ: Լավ նորություններ ու առաջարկներ:

27-28-ին՝ լավատեսական տրամադրություն: Զբոսանքներ ընտանիքի հետ, կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին կամ կհետաքրքրվեք նրանցով: Հաճելի լուրեր կստանաք:

Ցուլ

Վերջացել է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 22-26-ին գործերի լավ ընթացքը, աշխատավայրում առաջընթացը գումար կբերեն: Հաջողություններ բիզնեսում: Ֆինանսական խնդիրների լուծում, բարեկեցության աճ: Լավ գնումներ կանեք:

27-28-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 22-26-ին՝ ինքնատիպ, վառ վարք, անսպասելի ուրախություն: Հեղինակության աճ, ճանաչման կհասնեք: Ռոմանտիկ հարաբերություններում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

27-28-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:

Խեցգետին

Անցել է անհանգստության ու հաճախակի հանդիպումների, մտավոր աշխատանքով ծանրաբեռնվածության շրջանը: Հատուկ ուշադրություն կդարձնեք տնային խնդիրներին: 22-26-ին գերզգայուն կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Անսպասելի հաջողությունը կամ պատահարը թույլ կտան որոշ հին խնդիրներ լուծել: Լավ փոփոխություններ ու նորություններ ընտանիքում:

27-28-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Առյուծ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 22-26-ին՝ սեփական զարգացման համար հետաքրքիր գաղափարների փնտրտուք: Լավ առաջարկներ ու լուրեր կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Կմասնակցեք կազմակերպությունների գործերին, այդ գործերում հաջողակ կլինեք: Անսպասելի ուղևորություններ կկատարեք:

27-28-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Կույս

Վերջացել է Կույսի ամիսը: Անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվել է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրվածությամբ: 22-26-ին՝ անսպասելի հաջողություններ ֆինանսական ու մասնագիտական գործերում: Բիզնեսում ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

27-28-ին շատ կհետաքրքրվեք ընտանիքի գործերով, տանը առկա խնդիրներով:

Կշեռք

Վերջացել է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը: Սեպտեմբերի 22-ից սկսվել է Կշեռքի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ է բերել: 22-26-ին՝ ինքնատիպ վարք: Սեփական զարգացման գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Աջակցություն ազդեցիկ դեմքերից: Լուրեր կամ հրավերներ արտերկրից: Կանխատեսումներ: Անձնական մեծ ազատության ծարավ:

27-28-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվական աշխատանքի: Հանդիպումներ հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Կարիճ

Վերջացել է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, սկսվել է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 22-26-ին անսովոր իրադարձությունը կփոխի համագործակցության, հին կապերի նկատմամբ վերաբերմունքը: Անձնական կյանքում կառուցողական փոփոխություններ անելու և ինքնակատարելագործման համար ուժ կհավաքեք: Անսպասելի հաջողություններ համատեղ գործերում, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

27-28-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Վերջացել է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվել է նոր գաղափարների, զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 22-26-ին ինքնատիպ կլինեք: Նոր, հետաքրքիր ու շահեկան ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Հաջող համաձայնություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

27-28-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

Այծեղջյուր

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է սկսվում: 22-26-ին՝ լավ փոփոխություններ ու հաջողություններ աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու անսովոր հնարավորություններ կհայտնվեն: Հաջողություններ հասարակական գործունեության մեջ: Անսպասելի բուժում:

27-28-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Վերջացել է ծանր ու անկայուն շրջանը: Սկսվել է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 22-26-ին՝ ինքնատիպ ստեղծագործ վարք և անսպասելի ուրախություն: Անձնական հեղինակության աճ: Հետաքրքիր արկածներ ու փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Լավ ժամանակ է խելամիտ սպեկուլյացիաների և ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

27-28-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշման հանդեպ անհանդուրժող կլինեք: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ձկներ

Վերջացել է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը: Սկսվել է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 22-26-ին ինքնավստահություն ձեռք կբերեք: Կենցաղային, տնային խնդիրների անսպասելի լուծում: Հարազատների կյանքում հետաքրքիր փոփոխություններ կլինեն: Ընտանեկան բյուջեի բարելավում: Հաջող համատեղ գործեր, համատեղ բիզնես:

27-28-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ