...

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 26-28-ին ձեր ինքնավստահությունը և ուսուցանող տոնը կարող են խանգարել պիտանի համագործակցությանը: Բայց եթե ազնիվ ու բարյացակամ լինեք, սեփական գործերն առաջ մղելու հնարավորություններ կստեղծվեն:

29-30-ին՝ ակտիվ գործողություններ ու աշխատանք ապագայի համար: Հարազատների շրջանում պիտանի կապեր կհաստատեք, տեղեկատվություն կփնտրեք, կարճատև ուղևորություններ կկատարեք: Հաջող համագործակցություն ընկերների կամ կազմակերպությունների հետ:

1-2-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի գործնական ու սիրային հարաբերություններ հաստատելուն: Չեք հասկանա ուրիշների զգացմունքներն ու տրամադրությունը:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-28-ին երազկոտությունը, գործերին անիրատեսական մոտեցումը կարող են արգելակել գործերն աշխատավայրում, խնդիրներ ստեղծել ղեկավարության հետ հարաբերություններում: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել ձեզ համար անպիտան հոգսերով:

29-30-ին մեծ ամբիցիաների և մասնագիտական փառասիրության հիմքի վրա նյութական վիճակի ամրապնդում ու շահավետ առաջարկներ են սպասվում: Հաջող գնումներ անելու և խնայելու հնարավորություն կունենաք:

1-2-ին հնարավոր է հարաբերությունների վատացում: Գործերում անճշտություններ կլինեն: Անհիմն լավատեսությունը կխանգարի գործերում օգտակար արդյունքների հասնելուն:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-28-ին ազատության մեծ պահանջը, էքստրավագանտ վարքը կարող են վնասել ձեր հեղինակությանը և նյարդայնացնել նույնիսկ մտերիմներին: Հնարավոր են խնդիրներ կոլեկտիվի հետ հարաբերություններում: Հնարավոր է ստիպված լինեք զոհել ձեր սկզբունքները:

29-30-ին հնարավորություն կունենաք և՛ գրագետ կազմակերպել սեփական գործողությունները, և՛ հասնել նոր հեռանկարներին, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Կիրագործեք գաղափարները:

1-2-ին հասարակական գործերը, ընկերների հետ շփումները կխանգարեն սիրելիի հետ հանդիպումներին: Ծախսեր կկատարեք միջոցառումների, հանդիպումների կազմակերպման վրա:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-28-ին հնարավոր է հակասություններ առաջանան տնային հոգսերի և մասնագիտական պարտականությունների միջև: Անհասկացողության կհանդիպեք ղեկավարության կամ ազդեցիկ անձանց կողմից:

29-30-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հին կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ կունենաք համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: 

1-2-ին ընտանեկան հարաբերություններում լարվածության պատճառով խնդիրներ են սպասվում անձնական գործերում: Անհաջող ծախսեր կկատարեք ընտանիքի կարիքների վրա:

Առյուծ 

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ուշադիր կլինեք հարազատների գործերի հանդեպ: 26-28-ին սեփական անձի մասին բարձր կարծիքը, տեղեկատվության խորքը թափանցել չցանկանալը, մակերեսային բանակցությունները, հեղինակություններ չընդունելը կարող են արգելակել ուղևորությունների, նոր ծրագրերի, բիզնեսի ընդլայնման հետ կապված գործերը: Անկատար խոստումներ ազդեցիկ անձանց կողմից:

29-30-ին ընկերների կամ կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը լավ հեռանկարներ կբացի գործերում: Առաջարկներ կստանաք:

1-2-ին՝ հարաբերություններում անկեղծության բացակայություն, անհաջող ուղևորություններ ու ծանոթություններ: Կվատանան կարևոր անձանց և արտասահմանցիների հետ հարաբերությունները: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում:

Կույս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 26-28-ին արագ հարստանալու ձգտումը, առավելագույն շահի փնտրտուքը, անհիմն լավատեսությունը կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել: Խնդիրներ կառաջանան համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:

29-30-ին հստակ, կազմակերպված աշխատանքը լավ արդյունքներ կտա: Առաջընթաց կունենաք մասնագիտական գործերում, շահավետ աշխատանք կգտնեք: Աջակցություն կստանաք ղեկավարությունից: 

1-2-ին դժվարություններ կունենաք ֆինանսական գործերում: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք: Չնախատեսված ծախսեր են սպասվում: Գումարի պատճառով վեճեր կլինեն:

Կշեռք 

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 26-28-ին ինքնավստահությունն ու համագործակցել չցանկանալը կարող են խնդիրներ ստեղծել սեփական ծրագրերն իրագործելիս: Ազդեցիկ մրցակիցներ կհայտնվեն, կամ էլ ազդեցիկ մարդիկ կարգելակեն ձեր գործերը: Հնարավոր են իրավաբանական խնդիրներ:

29-30-ին՝ պիտանի ակտիվություն, կոնկրետ քայլեր՝ ուղղված սեփական հնարավորությունների ընդլայնմանը: Սիրելիի հետ հարաբերությունների ամրապնդում, համատեղ ուղևորություններ կամ մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Աջակցություն կստանաք:

1-2-ին հարաբերություններում խնդիրներ կառաջանան ուրիշների կարծիքի և զգացմունքների հանդեպ անուշադրության պատճառով: Զբաղված կլինեք ձեզանով: Ցցուն վարք:

Կարիճ 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 26-28-ին անհասկանալի, անսպասելի, տարօրինակ իրադարձությունները կարող են արգելակել այն գործերը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին կամ օգնել հարազատներին:

29-30-ին ինտուիցիան կօգնի ճիշտ, կոնկրետ գործողություններ կատարել բարդ իրավիճակներում և ընտրության պահերին: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, տանը կամ հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Կաշխատեք ընտանիքի բյուջեն բարելավելու ուղղությամբ:

1-2-ին երազկոտությունն ու գործնական չլինելը կխանգարեն գործերում ցանկալի արդյունքների հասնելուն:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ գործողություններին: 26-28-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի սեփական զարգացման համար հեռանկարները դիտարկելիս, թույլ չի տա հարթել կազմակերպությունների, կոլեկտիվի հետ հարաբերությունները: Չեք վստահի ազդեցիկ անձանց:

29-30-ին՝ շահավետ ու հուսալի կապերի, գործընկերների փնտրտուք: Աշխատանքի, մասնագիտական գործերի հետ կապված կարևոր հանդիպումներ ու բանակցություններ: Համագործակցության գործերով կամ հարազատների խնդիրների հետ կապված ուղևորություններ կկատարեք:

1-2-ին հասարակական գործերը, ընկերների առջև ունեցած պարտավորությունները կարող են խանգարել անձնական ծրագրերին: Միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: Կպաշտպանեք ձեր սկզբունքները:

Այծեղջյուր 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 26-28-ին ընտանեկան խնդիրները լուծելու և մասնագիտական պարտականությունները միաժամանակ կատարելու հետ կապված դժվարություններ կունենաք: Չեք ուզենա հետևել ընտանեկան ավանդույթներին:

29-30-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Լարված աշխատանքից գումար կստանաք: Բիզնեսում նախաձեռնող լինելը, գործերում կազմակերպվածությունն ու ճշգրտությունը շահույթ կբերեն:

1-2-ին՝ տանը կարևոր միջոցառման կազմակերպում, որի պատճառով գործերում կանգառ կլինի: Իրավաբանական գործերից, օրենքներից գլուխ հանելու անհրաժեշտություն կառաջանա: Վեճեր ազդեցիկ անձանց հետ:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 26-28-ին մեծ ամբիցիաները, հեղինակություններ չընդունելը, ամենագետ երևալու ցանկությունը կխանգարեն կարևոր կապեր հաստատելուն, աջակցություն ստանալուն: Կարող են արգելակվել արտերկրի հետ կապված գործերը:

29-30-ին անձնական ակտիվության աճը կօգնի ամրապնդել հեղինակությունը, թույլ կտա սեփական զարգացման մեջ կոնկրետ արդյունքների հասնել: Կարևոր անձանց աջակցությամբ սեփական ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Լավ տպավորություն կկարողանաք թողնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

1-2-ին ծախսեր կանեք ուղևորությունների վրա: Անպիտան տեղեկատվություն ու հանդիպումներ: Չիրագործված խոստումներ: Կանգառ արտերկրի հետ կապված գործերում:

Ձկներ 

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-28-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում անհիմն լավատեսությունը կարող է կորուստների հանգեցնել: Հնարավոր են հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ: 

29-30-ին գաղտնի գործելու, էներգիան զուր չծախսելու ցանկություն կամ անհրաժեշտություն կառաջանա: Աշխատունակությունը կախված կլինի ընտանեկան վիճակից: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել տանը վերանորոգման նախապատրաստությամբ: Պետք է հոգ տանեք հարազատների մասին:

1-2-ին չնախատեսված ծախսեր կանեք, հնարավոր է՝ դրանք կապված լինեն կարևոր միջոցառումների հետ: Բիզնեսում խնդիրներ կառաջանան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ