...

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 29-3-ին ընտանիքում հնարավոր են վեճեր ու թյուրըմբռնման պահեր: Անտեղի սկզբունքայնություն: Իրավաբանական խնդիրներ:

4-5-ին գերզգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական ծանր աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 29-3-ին անուշադրությունն ու ինքնավստահ չլինելը կարող են խանգարել կարևոր մարդկանց հետ նշանակված հանդիպումներին: Հնարավոր են անկատար խոստումներ: Անճշտություններ գործերում:

4-5-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 29-3-ին հեշտությամբ կծախսեք գումարը, գնումներ անելիս ուշադիր չեք լինի: Նորաձև ապրանք կգնեք: Խուսափեք մոլախաղերից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

4-5-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 29-3-ին սկզբունքները ընտանիքում առաջ տանելու ձգտումը, ձեր անձի մասին մեծ կարծիքը, միայն սեփական ցանկությունները բավարարելը կարող են դժգոհություններ առաջ բերել ու վեճեր հարուցել: Ընտանեկան խնդիրների ու ծրագրերի բարդ քննարկում:

4-5-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին կամ նրանցից լուրեր կստանաք:

Առյուծ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 29-3-ին՝ անհաջող ուղևորություններ, անկատար խոստումներ, չկայացած հանդիպումներ: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:

4-5-ին անձնական արժանապատվության սրված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

Կույս

Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 29-3-ին՝ չարդարացված ծախսեր: Անուշադրությունն ու անճշտությունները կարող են խնդիրներ ստեղծել բիզնեսում և առևտրի մեջ: Անհաջող ուղևորություններ:

4-5-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 29-3-ին դանդաղ կռահողականությունը, մանրուքներին անուշադիր լինելը կարող են արգելակել գործերը: Հակված կլինեք դատարկ զրույցների և խոստումների:

4-5-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ:

Կարիճ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 29-3-ին թղթաբանական քաշքշուկն ու բյուրոկրատիզմը կարող են արգելակել գործերը: Անկատար խոստումներ:

4-5-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելիները կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 29-3-ին՝ չարդարացված լավատեսություն: Նոր գործեր անելիս զգույշ է պետք լինել: Անկատար խոստումներ ազդեցիկ մարդկանցից:

4-5-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը, մտերիմ մարդկանց հետ:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 29-3-ին սեփական անձի մասին մեծ կարծիքի և էքստրավագանտ վարքի պատճառով խնդիրներ կառաջանան: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Բարդ բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

4-5-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 29-3-ին մանրուքների հանդեպ ուշադրության և աշխատասիրության պակասը, երջանիկ պատահարի վրա հույս դնելը կվնասեն գործերի ընթացքին: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում:

4-5-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 29-3-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կարող է ազդել ձեր հեղինակության վրա: Հակված կլինեք երկար, անպտուղ դատողությունների: Համատեղ գործերում ու բիզնեսում մեծ հույսերը կարող են չիրագործվել:

4-5-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ