...

Սեպտեմբերի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: 5-8-ին՝ հաջող ակտիվություն գործընկերներ փնտրելիս, կկարողանաք ձեր գաղափարները հասցնել անհրաժեշտ մարդկանց: Համատեղ գործերի հետ կապված հաջող ուղևորություններ կկատարեք: Լավ տեղեկատվություն կստանաք: Հաջող բանակցություններ են սպասվում:

9-11-ին՝ գործերում հաջող բեկում, հատկապես՝ ֆինանսական գործերում և աշխատանքի մեջ: Կլուծվեն նյութական խնդիրները: Անսպասելի գումար կստանաք կամ անսպասելի ծախսեր կանեք պիտանի գնումների վրա:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 5-8-ին ակտիվ կլինեք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Սեփական գործողությունները հաջող մշակելու և շահի հասնելու կարողություն: Նախաձեռնող և արդյունավետ կլինեք աշխատանքի մեջ:

9-11-ին ինքնատիպ ու վառ վարքով աչքի կընկնեք, անսպասելի ուրախություն է սպասվում: Հեղինակության աճ: Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան ռոմանտիկ հարաբերություններում: Անձնական նպատակներն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

Երկվորյակ 

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 5-8-ին վճռական ու նախաձեռնող կլինեք ձեր ծրագրերն ու ցանկություններն իրագործելիս: Հասարակական գործերում ու ռոմանտիկ հարաբերություններում ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք: Նոր ծանոթություններ են սպասվում ազդեցիկ անձանց հետ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

9-11-ին անսպասելի փոփոխություններ տեղի կունենան տանը: Անսպասելի հաջողություն է սպասվում, որը թույլ կտա լուծել հին խնդիրները: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 5-8-ին բաց գործողությունները, շահի հանդեպ լավ հոտառությունը կօգնեն կարգավորել հին գործերն ու լուծել հին խնդիրները: Ընտանիքին, հարազատներին օգտակար լինելու հնարավորություն կստեղծվի:

9-11-ին՝ սեփական զարգացման համար գաղափարների փնտրտուք: Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Հաջողություններ կազմակերպությունների հետ գործերում: Անսպասելի ուղևորություններ են սպասվում:

Առյուծ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 5-8-ին՝ հաջող գործեր ընկերների, կազմակերպությունների հետ: Նոր նպատակները հստակ դնելու կարողություն: Լավ առաջարկներ ու նորություններ: Անսպասելի ուղևորություններ կկատարեք:

9-11-ին անսպասելի հաջողություններ են սպասվում ֆինանսական ու մասնագիտական գործերում: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անձնական նպատակներն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Լավ օրեր են ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 5-8-ին՝ ակտիվություն, առաջ կմղեք մասնագիտական գործերը, ձեր փորձից նյութական շահ կստանաք: Գործերի հաջող ծրագրում ու կոորդինացիա: Հաջող նախաձեռնություն, բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

9-11-ին ինքնատիպ վարք կդրսևորեք: Սեփական զարգացման հետ կապված գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Նորություններ կամ հրավերներ են սպասվում արտերկրից: Անձնական մեծ ազատության ծարավ:

Կշեռք

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 5-8-ին հնարամտության, անհրաժեշտ կապերն օգտագործելու, գործողությունների հաջող ծրագրման շնորհիվ սեփական գործերն առաջ մղելու հնարավորություն կլինի: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հաջող գործեր:

9-11-ին անսպասելի իրադարձությունները կփոխեն համագործակցության ու հին կապերի հանդեպ ձեր վերաբերմունքը: Անձնական կյանքում կառուցողական փոփոխությունների համար հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում: Կուժեղանա ինտուիցիան:

Կարիճ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 5-8-ին՝ ուժեղ ինտուիցիա, վճռական գործողություններ, որոնք ուղղված կլինեն հին պայմանները փոխելուն և գործերն առաջ մղելուն: Համատեղ բիզնեսում շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

9-11-ին ընկերների շրջանում ու կոլեկտիվում հեղինակության աճ կունենաք: Նոր հարաբերություններ կհաստատեք հետաքրքիր մարդկանց հետ, գործնական համագործակցության նոր եղանակներ կգտնեք: Լավ նորություններ ու առաջարկներ են սպասվում:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման համար պայքարի, դիրքերն ամրապնդելու շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 5-8-ին՝ հաջող ակտիվություն համագործակցության մեջ ու բանակցություններ վարելիս: Հեռանկարային ծրագրեր կկազմեք: Լավ առաջարկներ ու նորություններ են սպասվում: Օգնություն ընկերներից:

9-11-ին անսպասելի փոփոխություններ են սպասվում աշխատանքի մեջ ու մասնագիտական գործերում: Անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Գործերն առաջ մղելու համար ուժեր կհավաքեք: Առողջության բարելավում, իսկ եթե հիվանդ եք, արագ ապաքինում է սպասվում:

Այծեղջյուր

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 5-8-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Աշխատունակ կլինեք, կկարողանաք արդյունավետ գործողություններ մշակել: Հաջող բանակցություններ ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Առողջության բարելավում:

9-11-ին՝ ինքնատիպ վարք, անսպասելի ուրախություն: Անձնական հեղինակության աճ: Հետաքրքիր արկածներ ու փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Լավ օրեր են ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Լավ լուրեր կստանաք արտերկրից:

Ջրհոս

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի բարդ ու անկայուն շրջան է: 5-8-ին վճռական ու նախաձեռնող կլինեք ձեր ծրագրերն իրագործելիս: Արդյունավետ գործողություններ՝ ուղղված սեփական զարգացմանը կամ հնարավորությունների ընդլայնմանը: Նախաձեռնող կլինեք ուսման մեջ, հատուկ գիտելիքներ ձեռք կբերեք: Առաջընթաց է սպասվում ռոմանտիկ հարաբերություններում: Հեռվից լավ նորություններ կստանաք:

9-11-ին ինքնավստահ կլինեք, անսպասելի լուծում կստանան կենցաղային, ընտանեկան խնդիրները: Կնախապատրաստվեք կարևոր փոփոխությունների: Հարազատների մոտ հետաքրքիր նորություններ կլինեն:

Ձկներ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 5-8-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք տնային գործերում, իսկ տանը, ընտանեկան հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Ընտանեկան բարեկեցության հասնելու ձգտում: Կլուծեք ֆինանսական հարցերը: Ուժեղ ինտուիցիա:

9-11-ին՝ անսպասելի ծանոթություն հետաքրքիր մարդկանց հետ, լավ առաջարկներ: Հաջող համաձայնություններ: Անսպասելի ուղևորություններ են սպասվում: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք: Հաջող համագործակցություն հարազատների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ