...

Սեպտեմբերի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-10-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, հասկացողություն ու առատաձեռնություն: Հնարավոր են սիրային հանդիպումներ և արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

11-14-ին աշխատավայրում հաջողակ կլինեք, տանն էլ լավ հանդիպումներ կկայանան: Կարևոր ձեռքբերումներ: Արտերկրից ժամանած հարազատներին կհանդիպեք, կամ նրանցից լուրեր կստանաք:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-10-ին տանը հետաքրքիր միջոցառումներ կլինեն: Ընտանիքում հարաբերությունների բարելավվում: Տանը հարմարավետություն կստեղծեք, գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

11-14-ը բարենպաստ օրեր են: Ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հանդիպումներ կունենաք: Ճանաչման կհասնեք: Հեռավոր ու շահեկան ուղևորություններ կկատարեք: Սիրելիները կուրախացնեն, նրանցից լավ լուրեր կստանաք: Հաջող օրեր են կրթվելու համար:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-10-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Հաջող կարճատև ուղևորություններ կկատարեք:

11-14-ը լավ օրեր են ֆինանսական գործերի ու բիզնեսի համար: Ընտանեկան բարեկեցություն ու հաջող գնումներ: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք:

Խեցգետին

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 8-10-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Գեղեցիկ ու որակյալ իրեր կգնեք հասարակության մեջ ձեր դիրքը կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

11-14-ը բարենպաստ օրեր են: Անձնական գործերում հաջողակ կլինեք, հեղինակությունը կաճի, անհրաժեշտ գիտելիքներ ու կրթություն կստանաք, կարևոր լուրեր կլսեք:

Առյուծ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 8-10-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա լավ տպավորություն թողնելու համար:

11-14-ին լավ պայմանների շնորհիվ ֆինանսական գործերում հաջողություններ կունենաք: Կլուծեք հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրները:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 8-10-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի ռոմանտիկ արկածներ կունենաք:

11-14-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ: Կազմակերպությունները կամ ազդեցիկ ընկերները կաջակցեն:

Կշեռք

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 8-10-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս գործնական, սիրային հնարավորություններ կհայտնվեն: Անսպասելիորեն ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

11-14-ին շահի հանդեպ հոտառությունը կօգնի հասնել ձեր նպատակներին: Հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն կարևոր մարդկանցից:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 8-10-ին հարաբերությունները գործնական, պրակտիկ ուղղվածությամբ կզարգանան: Կձգտեք ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնել: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության, կարևոր մարդկանց հետ:

11-14-ը լավ օրեր են կազմակերպությունների հետ գործեր վարելու, ճանաչում ձեռք բերելու, հեղինակավոր ու ազդեցիկ դեմքերի աջակցությունը ստանալու համար: Բարեհաջող օրեն են արտերկրի հետ կապված գործերի, ուղևորությունների համար:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-10-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կապերի և գործերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

11-14-ը բարեհաջող օրեր են մասնագիտական ձեռքբերումների, շահեկան փոփոխությունների, բիզնեսի և խելամիտ սպեկուլյացիաների համար: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 8-10-ին՝ սեփական խնայողությունների կամ համատեղ գումարի ճիշտ ու շահավետ օգտագործում: Վարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ:

11-14-ին հաջող պատահարը, շրջապատը, հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել սեփական հնարավորությունները: Ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-10-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Ակտիվ շփումներ ու հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

11-14-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, հաջողություններ պրակտիկ գործերում, շահավետ առաջարկներ: Առողջության բարելավվում:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 8-10-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավվում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ անձնական գրավչության աճ: Լավ հագուստ կգնեք:

11-14-ը հաջող օրեր են հարաբերություններ հաստատելու, շահավետ համաձայնություններ ձեռք բերելու, իրավաբանական գործերի համար: Առաջատար լինելու, ճանաչման հասնելու հնարավորություն կհայտնվի: Ուրախություն սիրո մեջ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ