...

Շիշ բռնողից մինչև քարտուղարուհի

Շիշ բռնողից մինչև քարտուղարուհի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է. «Ես կարծում եմ, որ այդ վարորդ-պատգամավորն արդեն պետք է մանդատը վայր դրած լինի, որ բանը չհասնի դրան»:

«ՉԻ». Այնպես են իշխանավորներն ընդգծում ընդդիմադիր պատգամավորի վարորդական անցյալը, կարծես իրենք բոլորը Օքսֆորդ ու Քեմբրիջ են ավարտել: Իբր, նայեք, նախկինում վարորդ է եղել, հազիվ էլի: 

Դուք մի հատ ձեր շարքերին նայեք: Ձեզանից խոսեք, ջերմուկ բերող պատգամավորներ ունեք, պատգամավորի քարտուղարուհիներ ունեք, որոնց պատգամավոր եք դարձրել, ընկերուհիներ, աներձագներ, նույնիսկ ոնց որ թե մի հատ բուժքույր պատգամավոր ունեք, որը բարձրագույն կրթություն էլ չունի:

Հիմա որ մարդիկ սկսեն նույնկերպ ձեր մասին այդպես արտահայտվել, հաստատ չեք ուրախանա: 

Հ.Գ. Վահագն Ալեքսանյանն էլ Գագիկ Ծառուկյանի.... լավ, չասենք, զահլա չունենք:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   774 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ