...

Շուտով.... նոր ցնցում... Դիանայի հետ...

Շուտով.... նոր ցնցում... Դիանայի հետ...

Armenia TV-ն ազդարարել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի մասին նոր հաղորդման մասին՝ գրելով.

«Բնական աղետ, թե՞ արհեստածին ցնցում:

Ի՞նչ տեղի ունեցավ իրականում 1988 թվականին Հայաստանի հյուսիսային հատվածում:

Այս ամենի մասին իմացիր ավելին Դիանա Գրիգորյանի հետ»:

«ՉԻ». Էն, որ Դիանա Գրիգորյանը գնացել էր Անթալիա՝ սերիալ նկարելու ու ծովափին էլ բարձրաձայն վանկարկել էր «Հայաստան», որից հետո, տեսաք, թե Թուրքիայում տնտեսական ինչ ճգնաժամ սկսվեց, այ, այդ ժամանակ էլ թուրքերը Դիանային ինֆո են սլիվ արել, որ Սպիտակի երկրաշարժը արհեստածին ցնցում է եղել, մենակ թե մեր հեռուստահաղորդավարը հանգիստ թողնի դարավոր ոսոխին:

Հաղորդման գաղափարն այդտեղից է ծագել:

Բայց որպեսզի այդ հաղորդումը լիարժեք լինի, արհեստածին ցնցման մասին հետաքննությունը ավարտուն տեսքի բերվի, մի երկու ինֆո էլ մենք սլիվ անենք:

Բանն այն է, որ այն պահից, երբ Հայկը գյուլլեց Բելին, դրանից հետո արդեն քանի հազար տարի է, Հայաստանում երկրաշարժեր են լինում, որոնք շատ կասկածելի ծագում ունեն: Սկզբից Աքեմենյան Պարսկաստանն է երկրաշարժ կազմակերպել՝ Սյունիքում, և դրանից հարավ ընկած մեր պատմական հողերում: Հին հռոմեացիները՝ Օկտավիանոսի հրամանով, նոր աղետ կազմակերպեցին: Մի խոսքով՝ Մեծ Հայաստանն այդպես են բզիկ-բզիկ արել. պարթևները, ակկոյունլու ցեղերն ու Լենկ Թեմուրը, թուրքերն ու բոլշևիկները: 

Այս բոլորը պետք է ստուգվի, վերհանվեն արհեստածին ցնցումների իրական հեղինակները, փաստաթղթերով, բանով, հայցեր կազմվեն, ուղարկենք Հաագայի դատարան, պահանջենք փոխհատուցում՝ փողի ու հողի տեսքով: 

Մենք Դիանայի հետ ենք. ի զե՜ն: Ավելի ճիշտ՝ ի ցնցո՜ւմ: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Դիանային խորհուրդ կտանք նման հաղորդումներում օգտվել Մարինա Խաչատրյանի ծառայություններից: Նա ոնց ուզում է լինի, ավելի ինֆորմացված է նմանատիպ ցնցումներից: Կամ նույնիսկ միասին պատրաստեք նման հաղորդումները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ