...

Շրջապատող չորեքշաբթիի նոր «վերսիան»

Շրջապատող չորեքշաբթիի նոր «վերսիան»

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Հայաստանի Կենտրոնական բանկը «իԳործ» ծրագրի միջոցով ձեռք է բերել սփյուռքահայ երկու նոր, փորձառու մասնագետների»:

«ՉԻ». Ապրեք, լավ բան եք ձեռք բերել: Հիմա փորձառու մասնագետը բավական «խադավոյ» ապրանք է: Երևի Սովետաշենի մասնագետի շուկայից են ձեռք բերել: 

Այնտեղ մասնագետները շարված են, գնում ես, նայում, ստուգում ես թափքը, վազքը, հարցնում, թե ո՞ր թվի մասնագետ է, պատասխանում են՝ ախպերս, էսի «իԳործ-12» սերիայի վերջին սերնդի մասնագետներ են: Ու այդպես վերջում համաձայնության ես գալիս գնի շուրջ, ասում՝ ապեր, դե էս երկու թազա մասնագետները փաթաթի, ձեռք եմ բերում: 

Ձեռք բերեք թարմ և փորձառու մասնագետներ. դրա համար ընդամենը պետք է անգլերեն  to gain արտահայտությունը բառացի թարգմանել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ