...

Սիրով քո ճմլիր սիրտն իմ քարեղեն

Սիրով քո ճմլիր սիրտն իմ քարեղեն

Այսօր Սուրբ Զատիկի, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Անկեղծ լինենք, ժամանակները բնավ տոնական չեն: Բոլորս էլ ամեն ինչ տեսնում ու հասկանում ենք: Շատ չտարածվենք: Պարզապես ներկայացնենք մի հատված Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի զատկական քարոզից, որը նա արել է 1979թ. ապրիլի 15-ին: Մի հատ տեսեք, թե ինչ արդիական են նրա խոսքերը: 

«Մարդու գոյությունը և պատմությանը պատահական և աննպատակ իրողություններ չեն։ Անհնար է համոզվել, թե մարդկային կյանքը նյութական տիեզերքի կույր փոթորկումների մի ակնթարթի փրփուր է միայն: 

Մեր սուրբ Հայրերից Ներսես Շնորհալի Կաթողիկոսը Ամենայն Հայոց, մեզանից ութ հարյուր տարիներ առաջ, երգել և փառաբանել է այդ սերը, Հիսուսի սերը, աղերսելով, որ այդ սիրով ճմլվեն, շաղախվեն սրտերը մարդկանց՝ «Սէր անուն Յիսուս, սիրով քով ճմլեա սիրտ իմ քարեղէն»։ 

Ինչքա՜ն այժմեական, ինչքա՜ն ճշմարտացի են հնչում այս սուրբ խոսքերը նաև մեր օրերում:

Սիրելի հավատացյալներ, նայեցեք աշխարհին, մեր ժամանակների կյանքի պատկերին, միջպետական հարաբերություններին, միջազգային անցուդարձերին ու պիտի տեսնեք, թե մարդկությունը այսօր էլ տագնապում և տառապում է վատառողջ, հիվանդագին մղումներից, շահագործումներից, բռնություններից, ազգամիջյան ատելավառ թշնամություններից, եղբայրասպան արարքներից, արյունալի պատերազմներից։

Մենք ևս, հետևաբար, Շնորհալի մեր մեծ Հայրապետի խոսքերով դիմենք հարուցյալ Աստվածորդուն, աղերսելով՝ Տեր մեր և Փրկիչ մեր Հիսուս Քրիստոս, Քո սիրովդ ճմլիր քարեղեն սրտերը մեր ժամանակների մարդկանց և Ներկիր մարդկային աշխարհը վերջնական կործանումից։

Երանի՜ թէ մեր օրերի պետությանց սահմանադրություններն ու օրենքները ևս շաղախված լինեն Քրիստոսի սիրով, Քրիստոսի Ավետարանի խաղաղարար շնչով»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   69 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ