...

Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար

Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար

Team Systems ընկերությունը ներկայացրեց իր նոր՝ Smart Place միջավայրերի ավտոմատացման համակարգերը, որտեղ համախմբված են բնակարանների, առանձնատների, հյուրանոցների ու կոմերցիոն տարածքների համար խելացի լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարների պրոդուկտները։

Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: «Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի՝ ջեռուցումից, էլեկտրական սարքերից ու լուսավորությունից մինչև աուդիո և վիդեո համակարգերի կառավարում, որոնք բոլորը ինտեգրված են և աշխատում են սիմբիոզի մեջ՝ զուգահեռաբար կրճատելով էներգիայի սպառման ծախսերը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։

Smart Place-ի գլխավոր մատակարարը HDL տեխնոլոգիական կոնցեռնն է, որն արդեն երեսուն տարի մասնագիտացած է այս ոլորտի զարգացման, ներդրման ու կառավարման հարցերում` իրականացնելով համաշխարհային մասշտաբի նախագծեր, ինչպիսիք են՝ Զահա Հադիդի ֆանտաստիկ Մորֆիուս հյուրանոցային համալիրը, ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը, Դուբայի օդանավակայանը, Մարիոթ, Հիլթոն, Վինդհեմ ցանցերի հարյուրավոր հյուրանոցներ և այլն:

Միջոցառման ընթացքում HDL ընկերության գործունեությունը ներկայացրեցին խելացի լուծումների ղեկավար Միշել Ջյան և միջազգային վաճառքների ղեկավար Սառա Սուն։

«Իսկապես տպավորված եմ խելացի լուծումների կիրառման հայկական փորձով»,- ասում է Միշել Ջյան և, նկարագրելով իրենց առաջարկած լուծումների ազդեցությունը կենցաղում, շարունակում է. «Պատկերացրեք, ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվա վերջում տուն եք վերադառնում։ Այն պահից սկսած, երբ բացում եք տան դուռը, միանում է ձեզ հարմար լուսավորություն, ջերմաստիճանը կարգավորվում է ձեր նախընտրությամբ, աուդիո համակարգը նվագում է ձեր երգացանկը և այլն։ Ասես տունը գրկաբաց դիմավորում է տանտիրոջը։ Սա այն է, ինչ մենք անում ենք մարդու կյանքն իդեալական դարձնելու համար, իսկ ձեզ մնում է վայելել»:

Հաշվի առնելով խելացի լուծումների բարձր որակն ու հասանելիությունը՝ դրանք նախատեսված են թե՛ տների, թե՛ գրասենյակների և թե՛ ամբողջական էներգաարդյունավետ խելացի շենքերի համար: Smart Place-ում ներառված են լուսավորություն, վարդակներ ու անջատիչներ, ջեռուցում, հովացում ու օդափոխություն, դռների, պատուհանների, շերտավարագույրների ավտոմատացում, ապակիների թափանցիկություն, աուդիո և սմարթ TV համակարգեր, տնային կինոթատրոն, հեռուստատեսություն ու անգամ այգիների ջրամատակարարում ու շատ ավելին, և այս ամենը` լիովին ավտոմատացված, հստակ, վստահելի ու ապահով: Բացի սենսորային վահանակներից և բջջային հավելվածից, համակարգն ունի նաև ձայնային կառավարում, որը հնարավոր է իրականացնել Yandex-ի՝ Ալիսա, Apple-ի՝ Սիրի, Amazon-ի՝  Ալեքսա և Google օգնական համակարգերի միջոցով:

Միջոցառմանը մասնակցում էին ճարտարապետական ստուդիաների, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ ու ինտերիեր դիզայներներ, ինչպես նաև գործարար աշխարհի շատ ներկայացուցիչներ, ովքեր կարող են հետաքրքրված լինել բնակարաններում ու կոմերցիոն տարածքներում, ինչպես նաև հյուրանոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:

Ի դեպ, Team Systems ընկերությունը հուլիսի 15-ից մեկնարկելու է անվճար ուսուցողական հանդիպումներ խելացի լուծումներով նախագծերով հետաքրքրվող պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու Smart Place-ում առկա բոլոր լուծումները, որպեսզի իրենց նախագծերում հաշվի առնեն բոլոր մանրուքները։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ