...

Սնուփին էլ հասան

Սնուփին էլ հասան

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հանդես է եկել կոչով և պահանջել Հայաստանում Սնուփ Դոգի համերգը չեղարկել: «ՀՀ կառավարությունն է արդեն «Հրազդան» ստադիոնում սեպտեմբերի 23-ին համերգ տալու համար հրավիրել Սնուփ Դոգ անունով մի երգչի, ով բացահայտ թմրամոլ է, պոռնոֆիլմերի պրոդյուսեր, աշխարհում ամենահայհոյախառն երգիչների եռյակում է, ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով և ենթարկվել կալանքի: Ուստի, առաջարկում ենք բոլոր արժանապատիվ, բարոյական-հոգևոր արժեհամակարգ ունեցող հայրենակիցներին միանալ Կառավարությանն ուղղված կոլեկտիվ հանրագրին՝ առաջարկով. Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկել»:

«ՉԻ». Այ, էս ուրիշ բան: Թե չէ մի տեսակ արդար չէր, որ պայքարում ու հասնում էին նրան, որ չեղարկվում էր ինչ-որ ռուսական խմբի համերգը, քանի դրանք սրբապիղծ էին, ինչ-որ գնչու երգչի համերգը, քանի որ ադրբեջանցու է բարևել, հետը երգել, իսկ էս Սնուփ անունով ու Դոգ կասկածելի մականունով երգչին բանի տեղ չէին դնում:

Համերգների ամբողջ ռեպերտուարը պետք է փոխել: Հենա, «կակ ռազ» Ներսիկ Իսպիրյանն է շուտով գալու Հայաստան, թող «Հրազդան» ստադիոնն իրեն տան: Համարյա սուրբ երգիչ է: Ի դեպ, Սնուփի պես ԱՄՆ-ում է բնակվում, բայց դա ոչինչ, պատահում է: Գա, մի քիչ հողերը հետ բերենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   458 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ