...

Սոլովյովը ղալաթ է արել

Սոլովյովը ղալաթ է արել

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ընթացքում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարել է. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Նովոռոսիայում, ռուսական պետականության համար ունի գոյաբանական նշանակություն։

Առանց չափազանցության գոյաբանական նշանակություն ունի նաև մեզ համար, որովհետև այն աղետը, որ մեր գլխին բերվեց 44-օրյա պատերազմի տեսքով՝ գծագրվել և իրականացվել է այն նույն ուժային կենտրոնների կողմից, որոնք Ուկրաինան տարիներ շարունակ վերածել են անտիռոսիայի»:

«ՉԻ». Մի տեսակ ռուսները մեր մեղքը եկան: Չէ, լուրջ, էդ ի՞նչ վիճակում են, որ բանակում կյանքում չծառայած ռազմական փորձագետներն են նրանց համար դոշ տալիս: 

Էն Ցուկերբերգն ու Յութուբը բռնում՝ Սոլովյով ու Մարգարիտ են բլոկում, թե բա՝ ռուսական պրոպագանդա են տարածում: Այ մարդ, Սոլովյովը կերազեր Դավիթ Ջամալյանի կեսի կեսի չափ հիմնավորել Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում: 

Բա, դրել՝ Նովոռոսիա-Անտիռոսիա է խաղացնում, ու նենց «պլավնի» բերում, կապում 44-օրյա պատերազմի հետ: Սոլովյովի մտքով կարա՞ր նման բան անցներ: Учись, студент:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4604 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ