...

Սրանց փորացավն ուրիշ է

Սրանց փորացավն ուրիշ է

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է. ««Օղակաձև» զբոսայգու հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. Այնտեղ 2 սրճարան է լինելու»:

«ՉԻ». Ովքեր մոռացել են, հիշեցնենք՝ այդ հատվածում բազմաթիվ սրճարաններ են գործում. «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» և այլն:

Հիմա էս մարդիկ ասում են՝ այդ սրճարանները քանդելու ենք, որ զբոսայգի սարքենք: Բայց պարզվում է՝ այնքան էլ զբոսայգի չի լինելու: Սրճարանները քանդելու են, տեղն ուրիշ սրճարաններ բացեն: Թե ում սրճարանները դրանք կլինեն, չգիտենք, կտեսնենք, չնայած՝ ենթադրում ենք: 

Բայց եթե այդպես է, ներկայումս գործող սրճարաններից երկուսը թողեք, մնացածը քանդեք: Սրճարանը քանդեն, որ տեղը սրճարան սարքեն, սա ինչ-որ սյուռ բան է: 

Ախր ասում էինք, չէ՞, որ սրանց փորացավը զբոսայգին չի, այլ տարածքից ավելի շատ շահույթ ստանալը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ