...

Սրանից լավ հոտ չի գալիս

Սրանից լավ հոտ չի գալիս

Այսօր ՀՀ Զինված ուժերի ղեկավարության շրջանում բազմաթիվ պաշտոնանկություններ են տեղի ունեցել:

Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ 

Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։ 

Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։

Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

«ՉԻ». Սրանից լավ հոտ չի գալիս: Ուշադրություն դարձրեք, որ այսպիսի լայնամասշտաբ պաշտոնանկությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ է ձեռնարկում Դոնբասում, Հայաստանի Զինված Ուժերի Գերագույն հրամանատարն էլ Հայաստանում չէ, այլ Ղազախստանում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն էլ Մոսկվայում է: 

Սա չի կարող պատահական բնույթ կրել: Բացառված չէ, որ սա նախօրոք պլանավորված գործողություն է, որը կարող է կապ ունենալ այսօրվա իրադարձությունների հետ:

Չգիտենք էլ, ինչպես մեկնաբանել այս պաշտոնանկությունները: Ակնհայտ է, որ առաջիկայում կստանանք սրա պատասխանները, բայց ի՞նչ գնով:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ