...

Ստոպ-կադր. Իրական քաղբանտարկյալներ

Ստոպ-կադր. Իրական քաղբանտարկյալներ

Նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:

Այսպիսով, Արսեն Բաբայանը անազատության մեջ մնաց մոտ երեք շաբաթ: Ի սկզբանե մենք չենք էլ ողջունել նրա կալանավորումը՝ համարելով, որ դա սխալ ճանապարհ է: Բայց դա չէր խանգարում, որ քոչարյանական քարոզչամեքենան թմբկահարեր հալածանքների, 37 թվի, տեռորի մթնոլորտի մասին:

Իսկ ահա նկարում հարյուրավոր քաղբանտարկյալների մի մասն է: Քաղբանտարկյալներ, որոնք տարիներ շարունակ կեղծ մեղադրանքներով, կեղծ վճիռներով անցկացրել են բանտերում: Որոնց միակ մեղքը եղել է պայքարը հանուն ժողովրդավարության և արդարության: Ու հետաքրքիր է, այսօր 37 թվից զառանցողները այս քաղբանտարկյալների հանդեպ տեռորը ինչպե՞ս կբնորոշեին, ի՞նչ թվով կնկարագրեին: Եվ ընդհանրապես, այս մարդկանց ազատության համար գոնե մի րոպե պայքարել ե՞ն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   836 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ