...

Ստոպ-կադր. Սերգոն

Ստոպ-կադր. Սերգոն

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լքում է ՀՀ կառավարության մամուլի սրահը` չսպասելով, որ լրագրողները վերջացնեն իրենց հարցերը: Նրան պարզապես հունից հանեց լրագրողներից մեկի այն հարցը, թե ինչո՞ւ են դիզվառելիք և ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին և սահմանված կարգով գնումների մրցույթ չեն անցկացրել:  Նախարարը պատասխանեց. «Մրցույթ եղել է»:

Հարցի շարունակությունը, թե  ինչո՞ւ են մրցույթներում մշտապես շահում նույն ընկերությունները և ինչո՞ւ հնարավորություն չի տրվում այլ տնտեսվարողների ևս շահել նմանատիպ մրցույթներում, պարոն նախարարն այս անգամ արդեն վրդովված պատասխանեց. «Դե որովհետև հարմար գին այդ ընկերություններն են առաջարկել»:

Չլսելով մյուս հարցերը՝ Սերգո Կարապետյանը միանգամից տեղից վեր կացավ և դուրս եկավ սրահից` ասելով, որ ասուլիսը վերջացել է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ