...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Ոչ, այս ազատամարտիկները Բաքվում պահվող գերիներ չեն, ոչ էլ թուրքերն են նրանց կանդալել: Արցախյան ազատամարտի բազմաթիվ ակնառու գործիչների շղթայակապ անելը Ռոբերտ Քոչարյանի սիրելի զբաղմունքներից մեկն էր: Այո, նրա հրահանգով էին մեր անկախ դատարաններում ազատամարտիկներին այսպես շղթայով կապում: Մարդը կայֆ էր զգում դրանից, ավելի ուժեղ, ավելի հզոր, երբ նվաստացնում էր ազատամարտիկներին: 

Ինչո՞ւ ենք սա ասում. Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո կոոպերատիվ իրավաբանների և իրավապաշտպանների մի ամբողջ բանակ աղմուկ էր բարձրացրել, թե մարդու իրավունքների նման աննախադեպ ճնշումներ երբեք չեն եղել: Աննախադեպը ահա սա էր, երբ արցախյան պատերազմի հաղթողներին հերթով փորձում էին ջարդել և նվաստացնել: Ցուցադրաբար շղթայակապ անելը միայն Քոչարյանի օրոք է եղել: Մեղրի համայնքի ղեկավարին ոչ ոք կանդալներ չէր հագցրել, ավելին՝ ազատ են արձակել: Իսկ Քոչարյանի օրոք ձերբակալված ազատամարտիկները բոլորն էլ ազատազրկվել են:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   2633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ