...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

ԲԴԽ հաղորդագրություն է տարածել, որ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»:

Ճիշտն ասած, ուզում էինք գրել, որ ո՞վ լիներ, որ նման զապիսից չհիվանդանար, բայց հետո մտածեցինք, որ մարդ ես, կարող է Գագիկ Ջհանգիրյանը իսկապես հիվանդացել է, տակից դուրս չենք գա: 

Բոլոր դեպքերում, Ջհանգիրյանի դարաշրջանը ԲԴԽ-ում ավարտվեց: Ու այս անգամ կռուտիտի տեղ չկա: Հազիվ տեղավորվել էր համակարգում, համապատասխան թելերը սկսել էր քաշել, ու... 

Հ.Գ. Կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի լուսանկարը թեմայի հետ: Անմիջական կապ է, ժողովուրդ ջան: «Հայաստան» դաշինքի պատգամավորները գնացել, մասնակցում էին իմպերիալիստական ԱՄՆ-ի անկախության տոնին, ու այստեղ տեսնում ենք այն պահը, երբ իմացան Ջհանգիրյանի հրաժարականի մասին ու տոնը դարձավ Եռատոն: Դրա համար են այսպես ուրախ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ