...

Ստոպ-կադր. փակուղային իրավիճակ

Ստոպ-կադր. փակուղային իրավիճակ

Այսօր մայրաքաղաքում աննախադեպ խցանումներ են: Կիլոմետրանոց: Մասիվ, Զեյթուն:

Իբր խցանումները քիչ են, մի հատ էլ ամեն օր տարբեր փողոցներ փակում են, փոսեր են փորում, ասֆալտ քանդում: Մի հատ բարդակ է, էլ դու սուս: 

Օրինակ՝ դեպի Կենտրոն տանող Սարալանջի ճանապարհը առավոտ կանուխ փակել էին: Հենց Փափազյան-Սարալանջ խաչմերուկից: Քանդում-հավաքում էին: Էն տխրահռչակ CPS-բենզալցակայանի մոտակայքում: 

Պատկերացնո՞ւմ եք վարորդների վիճակը: Մարդիկ պիտի աշխատանքի գնան, գործերով, ու դեպի Կենտրոն տանող հիմնական ճանապարհներից մեկը փակ է: Դրա պատճառով վարորդները այլ ուղիներ էին փնտրում, ինչ բաց ճանապարհ էին տեսնում, մտնում էին այնտեղ: 

Դա էլ իր հետ նոր պրոբլեմ բերեց: Փափազյանից մտնում են Աղբյուր Սերոբ, մի հատ ճանապարհ են տեսնում, մտնում են, շարժվում առաջ, մեկ էլ պարզվում է, որ փակուղի է: Տուպիկ: Նեղ փողոց է, մի քանի մեքենա մտնում են, հետո մի կես ժամ չարչարվում են, որ կարողանան շրջվել, դուրս գալ փակուղուց: Իրենք դուրս են գալիս, նոր մեքենաներ են գալիս, տանջվում, չարչարվում, հայհոյելով դուրս գալիս: 

Տիգրան Ավինյանին փոխանցեք, դժվար բան չի, Աղբյուր Սերոբի այդ փակուղու սկզբում մի հատ ճանապարհային նշան տեղադրեն՝ «փակուղի», մարդիկ տեսնեն, չմտնեն այնտեղ: Ե՛վ իրենք են կրակն ընկնում, և՛ այդ փողոցի բնակիչները: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ