...

Ստոպ-կադր. Վթարային լոգիկա

Ստոպ-կադր. Վթարային լոգիկա

Արդեն երկրորդ օրն է, Փափազյան-Քոչար խաչմերուկի լուսացույցները չեն աշխատում: Արդյունքում երթևեկությունը ինքնահոսի է վերածվել: Շունը տիրոջը չի ճանաչում: Ում բախտը բերում է, մի կերպ սպրդում է այդտեղից:

Շաբաթ-կիրակի օրերով ահռելի խցանումներ են, պատկերացրեք՝ աշխատանքային օրերին ինչ է կատարվելու:

Լավ, լուսացույցները չեն աշխատում, գոնե ոստիկանության պարեկներ ուղարկեին, երթևեկությունը կարգավորեին, կառավարեին, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու:

Հետաքրքիրն այն է, մեկ-մեկ տեսնում ենք, որ պարեկները խաչմերուկներ են կարգավորում, որտեղ դրա կարիքը չկա: Լուսացույցներն աշխատում են, տրանսպորտը հանգիստ գնում-գալիս է, խցանումներ չկան, բայց մեկ է, կանգնած, փայտիկներով, օրինակ, ուղիղ գնացող վարորդին կարգադրում են ուղիղ գնալ, ձախ թեքվողին էլ՝ ձախ թեքվել: 

Որտեղ պետք է, չկան, որտեղ պետք չեն, կան: Լոգիկա ենք ասել:

Հ.Գ. Արդեն երրորդ օրն է, որ լուսացույցները չեն աշխատում

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ