...

Ստուկաչի երազը

Ստուկաչի երազը

Ինքը Լազարյան ճեմարանի սան է ու ճեմարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեծն իշխան Կոնստանտինի լյուբիմչիկը:

Նստած դասասենյակի վերջին նստարանին, անընդհատ ինչ-որ բան է գրում: Ուսուցիչը սաներին պատմում է Ալյասկայի և Րեչ Պոսպոլիտայի հնարավոր դաշինքի մասին, բայց ինքը չի լսում. ականջը սրած, հետևում է, թե ինչ են խոսում դիմացի նստարանին նստած Ցոլակ Խանզադյանն ու Պողոս Մակինցյանը:

Ներս է մտնում դռնապահը, զանգը ծլնգացնում է: Դասերն ավարտվեցին: Բոլորը ճեմարանից դուրս են գալիս, միայն ինքն է մնում, մի քիչ էլ է գրում, թղթի վրա փոշի է ցանում ու գնում իշխան Կոնստանտինի կաբինետ:

«Կարելի է՞, Ձերդ Գերազանցություն»,- մինչև գետին խոնարհվելով, հարցնում է ինքը:

«Ա՜, արդեն այստե՞ղ ես: Ներս մտի: Նստիր»,- պատասխանում է իշխանը: «Դե, պատմիր, ինչ ես արել, ինչ կա: Հերթով զեկուցի»:

«Լսում եմ, Ձերդ Գերազանցություն: Ուրեմն, արևալագիտականում մի հատ խմբակ է ստեղծվել, լուսավորչական գաղափարներ է ցանկանում տարածել: Դրանք հաստատ Անտանտայի գործակալներ են»:

«Անունները»,- հրահանգում է իշխանը:

«Ըհը, խնդրեմ, ցուցակը կազմել եմ. Լ.Բ., Ս.Ս., Տ.Խ., Ա.Ք., թվով 17 հոգի»:

«Ապրես, գովելի է աշխատանքդ: Երկրորդ սեմինարիայում կազատվես քննություններից ու 5 տարով բանակում ծառայելու տարկետում կստանաս», իր գլուխը շոյելով, ասում է իշխան Կոնստանտինը և ավելացնում. «Այսքանն է՞ր»:

«Չէ, ո՞նց թե այսքանը, Ձերդ Գերազանցություն: Բա հեսա.  էս խմբակի անդամները երկու օրը մեկ հանդիպում են ոմն Ազատի հետ: Սա ռեցիդիվիստ է, մի քանի անգամ աքսորվել է Սիբիր՝ ցարին քննադատելու և կայսրությունը չընդունելու համար: Իրեն ներկայացնում է որպես անկախական: Մեկ էլ. այ էս Ս.Ս.-ն երեկ ընդմիջմանը միջանցքում անեկդոտ էր պատմում Մեծն Իշխանուհի Մարգարիտա Ֆեոդորովնայի մասին, ու ծիծաղողների թվում էին Վ.Վ.-ն ու Վ.Գ.-ն»:

«Շատ ինֆորմատիվ էր»,- գլուխը տմտմբացնում է իշխանը ու ծոցագրպանից փող է հանում. «Ահա, 300 ռուբլի: Գրպանի ծախսերի համար: Ու մեկ էլ. դանոսները գրելիս քո անունով մի ստորագրիր. կեղծանուն վերցնու, որպեսզի ոչ ոք չիմանա»:

«Ի՞նչ կեղծանուն, Ձերդ Գերազանցություն»,- հարցնում է ինքը՝ փողը դնելով գրպանը:

«Դե, ընդունենք, որևէ կենդանու անուն վերցրու»:

«Ձերդ Գերազանցություն, թույլ կտա՞ք ստորագրել Մամոնտ»,- հարցնում է ինքը:

«Շատ օրիգինալ է»,- գոհունակությամբ պատասխանում է իշխանը: «Դե, հաջողություն եմ մաղթում, Մամոնտս»:

Արթնանում է Արկադի Մամոնտովի ընդունարանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   49590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ