...

Տաղ ապագայի

Տաղ ապագայի

Իմ ապաստանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չեն ինձ ոչ ծափ, ոչ աղմուկ,
Հանկարծ կըզարթնեմ պախմելից պապակ՝
Չեմ գտնի ոչ թան, ոչ թթու վարունգ։

Իմ ապաստանը թող լինի հեռվում,
Ուր կըվայելեմ բիթքոյն ու քյաբաբ,
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Ու նույնիսկ Աննան մնա բեխաբար․․․

Ու երբ օֆշորիս համեստ դրախտում
Խոճկոր խանձելիս դեղըս մոռանամ՝
Կըհիշեմ թուրքի պահանջն անտրտում,
Եվ կկռանամ, և կկռանամ․․․

Իմ ապաստանին դուք չըմոտենաք, 
Միայն ուղարկեք արաղ ու վարունգ,
Թե չէ կըզարթնեմ պախմելից պապակ՝
Տեղում կըստանամ հոգեխանգարմունք․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ