...

Տաղանդավոր կադրեր են բերում

Տաղանդավոր կադրեր են բերում

Արարատի մարզի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը Շաղափ համայնքի վարչական ղեկավար է նշանակել Մարո Առաքելյանին, որը բարձրագույն կրթություն չունի:

Այս առթիվ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրում վարչական ղեկավարը պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ունենա. «Դա օրենսդրությամբ է սահմանված»:

«ՉԻ». Այսօր ինչ-որ հաճախ է շոշափվում բարձրագույն կրթություն չունենալու թեման: Ահավասիկ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որը վերջերս է մանդատը ստացել, բարձրագույն կրթություն չունի: Այսօր է այդ մասին ինքը ասել:

Հիշում ենք, որ 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո անունը դրեցին «պպզողների խորհրդարան»՝ հաշվի առնելով կրիմինալ անցյալով, ներկայով, ապագայով ու մտածելակերպով բազմաթիվ մականունավոր պատգամավորների հայտնվելը: 

Հիմա մականունավորների քանակը իշխանությունում ակնհայտ նվազել է, փոխարենը 87,6 տոկոսով աճել է բարձրագույն կրթություն չունեցողների թիվը: Մի ժամանակ Քոչարյանին էինք քննադատում, որ նրա օրոք մարդկանց առաջխաղացումը պայմանավորած էր բացառապես նրան հավատարմության երդում տալով, պարզվում է, հիմա էլ է նույնը: Ուրիշ ինչպե՞ս բացատրել, որ բարձրագույն կրթություն չունեցողին տանում են խորհրդարան: Տարել եք, որ ի՞նչ անի: Ի վերջո, պատգամավորը պետք է գիտելիքների որոշակի բազա ունենա: Մենակ չասեք՝ Սթիվ Ջոբսի պես տաղանդավոր է, ինքնուս հրաշք է: 

Այսինքն՝ գիտելիք և կրթություն ունենալը կարևոր չէ, կարևորը հավատարիմ լինելն է: Այդ դեպքում պատգամավոր էլ կլինես, գյուղապետ էլ, հեռու տնից-տեղից՝ նաև վարչապետ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ