...

Տարոն Մարգարյանը կերազեր

Տարոն Մարգարյանը կերազեր

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրել է. «Երևանի ավագանին էլ այսուհետ չզեկուցվող նախագծեր կարող է ունենալ։

Ավագանու 30 անդամ հաստատեցին գործադիրի նախագիծը, որը չեն քննարկվել ընդդիմության հետ»:

«ՉԻ». Դե, մեծ հաշվով ճիշտ են անում: Թե չէ էս ի՞նչ է, ամեն անգամ նոր ծախսեր դուրս գրելուց ընդդիմությունը դա շահարկում է, մամուլը շահարկում է, աղմուկ են հանում, քննադատում են: Խեղճ Ավինյանի ու նրա խմբակցության աշխատունակությունը դրանից նվազում է, գլխացավ է սկսվում, անքնություն: 

Իսկ հիմա սիրուն, շնորհքով, պետական հույժ գաղտնի նպատակներով արդեն կարելի է սրտի ուզած նախագծերն անցկացնել, ու ոչ ոք բան չի ասի: Տարոն Մարգարյանի մտքով անգամ սա չէր անցնի: 

Հիմա տեսնենք, այս տեմպերով շուտով ԺԵԿ-երը, համատիրությունները չզեկուցվող նախագծեր կունենան, իսկ ավելի պայծառ ապագայում նաև շինարարական, ասֆալտապատող, աղբահավաք ընկերությունների ծախսերն էլ կդարձնեն գաղտնի: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ