...

Թախտի տակից դուրս եկած տղամարդ ջան

Թախտի տակից դուրս եկած տղամարդ ջան

ՀՀ կրթության ու էլի ինչ-որ ոլորտների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»:

«ՉԻ». Այս հայտարարության ամբողջական տեքստը կռուտիտի մաստեր-կլաս է: Խորհուրդ ենք տալիս անպայման չկարդալ, որովհետև մեկ է, բան չեք հասկանա: 

Ավելի շուտ ճապոներեն կսովորեք, քան թե նախարարության տարածած այս տեքստից գլուխ կհանեք: Տպավորություն է, որ տեքստը հավաքել են գերմանական «Էնիգմա» կոդավորող գրամեքենայով:

Բայց մենք փորձենք բացատրել, թե ինչ է ցանկացել ասել նախարարությունը: Պարզաբանել է, որ այս տարվա փետրվարի 28-ին, երբ Գագիկ Ծառուկյանը, դիմել է, բայց քանի որ Հատիսը Հայաստան է ու վերջ, մարտի 17-ին, քանի որ հուշարձանները լավ բան են, պետք է այնպես անել, որ պատմությունը չկրկնվի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բրոնզե դարից մինչև մեր օրերը հասնող ճարտարապետությունը, ու մեկ էլ, ամեն հուշակոթող չի, որ Քրիստոսի օրոք է կանգնեցվել, մանավանդ, որ Հիսուսը ոտքով էր գնում գործի, հնագիտությունն էլ 21-րդ դարում փող չի բերում, հատկապես դժգույն պարիսպների դեպքում, և ըստ այդմ՝ պարտադիր պետք է կիրառվի ՀՀ օրենքի 20/1 հոդվածի թիվ 197 դրույթի կադաստրային արժեքը:

Հուսով ենք, հիմա հասկացաք ԲԴՍՄ... կներեք, ԿԳՍՄ նախարարության հայտարարության ենթատեքստի տողատակերը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ