...

Թե՞ պայմանավորվել եք աչք փակել

Թե՞ պայմանավորվել եք աչք փակել

«Սիլ պլազայի», «Գոլդեն փելեսի» տարածքները պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսվել: Դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրում է նաև Նորքի այգիների ենթադրյալ ապօրինի օտարման դեպքերը:

«ՉԻ». Մենակ այս վերջին մեկ ամսվա ընթացքում գիտե՞ք քանի հատ հրապարակում է եղել այն մասին, թե ինչպես են տասնյակ հեկտարներ վաճառվել կամ յուրացվել Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Հատիս լեռան տարածքում: Խոսքը նույնիսկ հարյուրավոր հեկտարների մասին է: Կոպեկներով: 

Մի շարք հետաքննական բնույթի հոդվածներում ներկայացվել է, թե ովքեր, ինչ մեխանիզմներով, երբ ու ինչ գումարների դիմաց են այդ տարածքները տվել ուրիշներին: Բացի Գագիկ Ծառուկյանից, այնտեղ շրջանառվում են բոլորովին անկապ մարդկանց անուններ: Դրանք երևի ֆունտերն են, որոնց անունով են նման գործարքներ իրականացվել:

Դատախազությունը բան չունի՞ ասելու: Հատիսի հարյուրավոր հեկտարները տեսանելի չե՞ն: Կամ չգիտե՞ն՝ ինչ է կատարվում, բնապահպանական ինչ աղետալի վնասներ են այնտեղ հասցրել: 

30 տարվա մեռելներին հիշել եք, հասկացանք, բա էս ձեր քթի տակ հայրենիքը աճուրդի են դրել, հեկտար-հեկտար հանձնում են, դրա հա՞րցը երբ եք ուսումնասիրելու: 

Թե չէ մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հատիսի այդ դեպքերը քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում է տեղի ունեցել. «տարածք՝ խելոք մնալու ու քաղաքականությունից հեռու մնալու» բանաձևով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ