...

Թեժ ձմեռ է լինելու

Թեժ ձմեռ է լինելու

Երևանի քաղաքապետարանը հայտնել է. «Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»:

«ՉԻ». Թե ինչ կապ ունի Մանկական Եվրատեսիլը ամանորյա տոնածառի հետ, դժվար է ասել, բայց, քանի որ գործը դրան է հասել, ապա ճիշտ կլինի, որ այդ տոնածառը դրվի օգոստոսին:

Ավելի կոնկրետ՝ օգոստոսի 15-ին, որպեսզի հետո կարողանանք պատշաճ դիմավորել ուսումնական նոր տարին, հետո սկսվելու են ֆուտբոլի եվրագավաթային մրցաշարերը, 4 հայկական թիմ եվրոպական ակումբներ են ընդունելու, լիքը ֆանատներ են գալու, Հայաստանի հավաքականն էլ մյուս կողմից է հյուրեր բերելու, հետո բերքահավաքն է սկսվելու, դրանից հետո աշնանացանն է լինելու, արանքում էլ Ռուսաստանից էլի զորակոչիկային տարիքի լիքը տղաներ են գալու:

Ճիշտը օգոստոսն է:
 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ