...

Տեսա՞ք՝ ինչ եղավ

Տեսա՞ք՝ ինչ եղավ

Այսօր Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ուժեղ քամուց տապալվել է 44 մետր բարձրություն ունեցող խաչը, որը տեղադրվել էր 2021 թվականի նոյեմբերին։ 

«ՉԻ». Թե որ Մարինա Խաչատրյանը սա մեկնաբաներ, ասելու էր, որ սաղ 4G-ն է: Խաչը 44 մետր էր, կանգուն մնաց 4 ամիս, տապալվեց մարտի 4-ին: Սարքած գործ է:

Դրա համար, կփորձենք առավելագույնս կուլտուրական ասել, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյքերը վրա չտան, ԲՀԿ առաջնորդը թող մի հատ լաաավ մտածի, թե արժե՞ 33 մետրանոց արձան տեղադրել: Հնարավոր է՝ 3 ամիս էլ չմնա: Տապալվի, խայտառակ լինենք:

Պրն Ծառուկյանին խորհուրդ կտանք ընդամենը մի ստորակետ ավելացնել իր նախագծում: 33 մետրի փոխարեն՝ 3,3 մետր: Շառից-փորձանքից հեռու: 

Իմիջիայլոց, Երանոսի խաչը նույնպես խոշոր գործարար էր տեղադրել: Եվ նույնպես ամենասուրբ նպատակներով: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7175 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ