...

Тупой, еще тупее

Тупой, еще тупее

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներից հանված հողի բերրի շերտը վաճառել: Նախարարությունը հողի բերրի շերտի վաճառք է նախատեսում նաև շինարարական աշխատանքների դեպքում, ինչը գործող օրենսգրքով արգելված է: 

«Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ հողը մնում է ջրի տակ՝ հանդիսանալով աղտոտման աղբյուր: Հողի բերրի շերտը, համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում, կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ: Մարզերում ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց ավելի է մեծանում պահանջը դրա նկատմամբ»,- նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

«ՉԻ». Կարո՞ղ է այսօր ինչ-որ հատուկ օր է, երբ նախարարություններն իրար հետ մրցակցում են, թե ով ավելի «խելոք» գաղափար կառաջարկի: Մեկն առաջարկել է սեղաններին աղամաններ թողնելը քրեականացնել, սրանք էլ որոշել են Սևանի հողերը վաճառել: 

Սրանով Նիկոլ Փաշինյանը հաստատ կարող է հպարտանալ. մեր երեքհազարամյա պատմության մեջ ոչ մեկի մտքով չէր անցել Սևանի լճի հողերը վաճառել: Աննախադեպ է, ժողովուրդ, աննախադեպ: Սովետական իշխանություններն այնքան տուպոյ էին, որ լճի էկոհամակարգը վերականգնելու համար ջրանցքներ էին կառուցում, ինժեներա-տեխնիկական ահռելի նախագծեր էին կյանքի կոչում: Փոխանակ փող աշխատեին:

Իհարկե, ջրի տակ մնացող հողի մի մասը պետք է հեռացվի, այդ հատվածները մաքրվեն թփերից ու արմատներից: Բայց դա չի կարող արդյունաբերական նշանակության ծավալներ ունենալ: 

Սրանք չեն էլ հասկանում, որ այդ հողերը հանեն, տանեն, դրա փոխարեն ուրիշ հող չի գալու, այդտեղ լցվի: Իսկ այդ հողերը Սևանի լճի կայուն էկոհամակարգը պահպանելու բաղկացուցիչ մասն են: Ինչքան պակասեն այդ հողերը, այնքան լիճը կճահճանա: Սրա համար նույնիսկ մասնագետ պետք չէ լինել: 

Իմիջիայլոց, տարիներ շարունակ լճի ափամերձ հատվածներից միշտ բեռնատարներով ավազ են հանել՝ շինարարական նպատակներով: Ու շարունակում են ավազ տանել: Փոխանակ սրա դեմն առնեն, որոշել են դա օրինականցնել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ