...

Ճակատագրի հեգնանք կամ թրաշդ անուշ

Ճակատագրի հեգնանք կամ թրաշդ անուշ

ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե «մեր տպավորությամբ՝ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մոտեցումը»։ Բա իհարկե կկիսի։ Հայաստանը որևէ նախապայման չունի, իր կողմից էլ նախապես կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։

Հիշում եք, չէ՞, «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի հայտնի երգը՝ «Եսլի ու վաս նետու ծյոծի․․․» և այլն։ Իմաստն այն է, որ եթե տուն չունես՝ չի վառվի, եթե շուն չունես՝ հարևանը չի թունավորի, մի խոսքով՝ եթե չես ապրում, չես էլ մեռնի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի Հայաստանը մոտավորապես այդ վիճակում է ու այդպես էլ գնում է Թուրքիայի հետ բանակցությունների՝ թեթև, ամեն ինչ նախապես ինքնակամ հանձնած․․․ Մենք էլ մտածում էինք՝ տեսնես ի՞նչ նկատի ուներ «զրոյական կետ» ասելով։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ