...

Ճանապարհ բացեք, թազա մաֆիա է գալիս

Ճանապարհ բացեք, թազա մաֆիա է գալիս

Գործարար Սամսոն Գրիգորյանը գրել է. «Հաղորդում հանցագործության մասին: Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որը ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։

Հիմա ԿԲ պահանջով, բանկերը հրաժարվում են այս սարքերի վրա Պոս տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն հեղափոխությունից հետո։ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ներկրվածները փաստացի դառնում են ոչ պիտանի։

Ինքս երեք սարք եմ ձեռք բերել և ծախսել 450.000 դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը և ևս 450.000 դրամով ձեռք բերեմ նոր երեքը»:

«ՉԻ». 2000-ականների սկզբներին, երբ Երևանում որպես ուղևորատար ավտոբուսներ դեռ շահագործվում էին ԼԱԶ ու ԿԱՎԶ ավտոբուսները, մի օր ԿԱՎԶ-ի դուռը բացվել էր, ուղևորներից մեկն ընկել էր ավտոբուսից ու մահացել: Դրանից հետո ԿԱՎԶ-ների շահագործումն արգելվեց: 

Այդ առթիվ մի տնտեսագետ ասաց՝ արտառոց բան չի եղել, պարզապես ԿԱՎԶ-ների մաֆիան պարտվեց «Գազելների» մաֆիային:

Հիմա Գագիկ Խաչատրյանի կամ նրա ժամանակների մաֆիան պարտվել է նոր սերնդի մաֆիային: Միայն դրանով կարելի է բացատրել այս իրավիճակը, երբ տնտեսվարողներին ստիպում են ահռելի ծախսեր կատարել մի բանի համար, որը կարելի է և չանել: Չգիտենք՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերի ներկրողն ու շահույթ ստացողն ով է, բայց որ այդ բիզնեսից հազարավոր տնտեսվարողներ են տուժելու, չհաշված՝ սրա տնտեսական ու քաղաքական հետևանքները, դա միանշանակ է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ