...

Ճիշտը միանգամից գնդակահարելն է

Ճիշտը միանգամից գնդակահարելն է

Սեպտեմբերի 8-ի երեկոյան ոստիկաններն Ազատության հրապարակից բերման են ենթարկել 3 երիտասարդների՝ վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով։

Թե ինչու են այդ երիտասարդները բերման ենթարկվել ընդամենը վարչական իրավախախտման համար՝ զարմանալի է։ Բանն այն է, որ նրանք, ի թիվս այլ հանցանքների, առանձնակի ցինիզմով երգել են այնպիսի երգեր, որոնցում պարզորոշ կերպով լսվել են «Արցախը մերն է» բառերը, ինչը հակասում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ռազմավարությանը և հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ավելին՝ սադրիչները հնչեցրել են նաև «հայեր, միացեք» կոչը՝ դրանով իսկ առերևույթ փորձելով ընդլայնել հանցակիցների շրջանակները։ Իսկ վերջում նրանք փորձել են պարել Թուրքիայի Հանրապետության Արևելյան Անատոլիա նահանգի Մուշ քաղաքի «Խըռ» պարը՝ դրանով իսկ էական վնաս հասցնելով հայ-թուրքական երկխոսության գործընթացին։

Կատարվում է նախաքննություն։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ